Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Էլ ինչո՞ւ Էմիրություններ, Բաքվում նստեք-նկարվեք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագտր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հաճախ ենք ասում, որ Հայաստանի ու Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների՝ հայ ժողովրդի, նրա արժանավոր զավակների դեմ գործողությունները շատ նման են և կարծես համակարգված լինի։ Անգամ ասվում է, որ հավանական է՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները համակարգում են Ադրբեջանում, Թուրքիայում։ Իրականում, առանձնապես ձայնագրություններ, գաղտալսումներ պետք չեն դա հիմնավորելու համար։ Ուղիղ նայում ենք ինչ է կատարվում։ Ինչ կատարվում է հայերի ու հայկական ինքնության նկատմամբ Ադրբեջանում ու Հայաստանում, շատ նման են, հաճախ՝ անգամ զուգահեռ։

Ներկայացնեմ բազմաթիվ օրինակներից մի քանիսը ընդամենը, որոնք զուգահեռաբար անում են թե՛ Նիկոլ Փաինյանը՝ որպես ՀՀ իշխանություն, թե՛ Ադրբեջան պետությունը ի դեմս Ալիևի՝ Հայերի ու Հայաստան պետության նկատմամբ։ Համադրենք ու միասին փորձենք հասկանալ նմանությունները։

Այս պահին շինծու դատական ներկայացում է Ադրբեջանում հայ բարերար և խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, մի 40 հոդվածով՝ ահաբեկչություն, վարձկանություն, ինչ-որ կարծեմ ահաբեկչական, սեպարատիստական ֆինանսավորումներ և այլն։ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն խոշոր գործարար է, այև բազմաթիվ բարեգործություններ է արել, այդ թվում՝ Արցախում։ Շատ տեղական ու միջազգային կազմակերպությունների, փորձագետների, լուրջ դեմքերի կողմից համարվում է նրա նկատմամբ կալանքը, այդ քրգործը հորինված, ապօրինի, գերու կարգավիճակ ավելի շուտ, քան ինչ-որ իրական հանցակազմ պարունակող գործընթաց։ Մարդուն բռնել են, պահում են, ոչ մի ուրիշ երկրի, էլ չասեմ՝ հայ փաստաբան, չի կարողանում իր շահերը ներկայացնել, մեղադրանքներին ծանոթանալ։ Արտաքին աշխարհի հետ շփումը բացառած է, միմիայն ամիսը կամ գուցե մի քանի ամիսը մեկ թողնում են ընտանիքի անդամի հետ խոսել մի քանի րոպե։ Նմանություն տեսա՞ք։

Այսօր Հայաստանում կալանքի տակ է գտնվում մեկ այլ բարերար, խոշոր գործարար՝ Սամվել Կարապետյանը։ Եվ ինչպես Բաքվում Ռուբեն Վարդանյանը, այնպես էլ Հայաստանում Սամվել Կարապետյանը խնդալու հոդվածներով են․ այստեղ էլ՝ իշխանությունը իբր զավթելու հրապարակային կոչի հոդված են գրել։ 40 վայրկյան տեսանյութի մեջ ընդամենը եկեղեցուն ուղղված աջակցության խոսք է, պայքարելու, այդ խայտառակությանը իր ձևով, ցիտում եմ, դիմադրելու մասին, և դա ներկայացնում են իշխանության զավթման փորձ։ Սամվել Կարապետյանը Հայաստանում, Ռուբեն Վարդանյանը Բաքվում գերի չեն թեկուզ հենց էդ շինծու մեղադրանքների պատճառով։ Ոչ։ Այն պատճառով, որովհետև հայ են, ազդեցիկ հայ են, այդքան բան։ Սամվել Կարապետյանը 2020 թվից հետախուզման տակ է Ադրբեջանում, 2025 թվականին Հայաստանում Նիկոլի ուղիղ կոչով կալանավորել են։ Այսինքն եթե Սամվել Կարապետյանը գնար Ադրբեջան, նրա հետ կկատարվեր ճիշտ նույնը, ինչ Հայաստանում, շինծու մեղադրանքով կալանք, արտաքին աշխարհի հետ կապը միայն փաստաբանների միջոցով, խիստ ռեժիմ և այլն։

Ադրբեջանում դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին, պաշտպանության բանակի տարբեր տարիների հրամանատարների, ԱԺ նախագահին և այլն, հորինած, քաղաքական մեղադրանքներով։ Ինչ-որ մեկը կա՞ որ մտածում է, թե Բակո Սահակյանը կամ Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, կամ Դավիթ Մանուկյանը հանցագործ են․ իհարկե ոչ, բացի ադրբեջանցիներից։ Դե հիմա էլ ստեղ տեսեք։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում․ նախկին նախագահների վրա քրեական գործեր են, երկրորդ նախագահի վրա՝ սրանց իշխանության գալուց ի վեր, 7-8 տարի քրեական ապօրինի գործերի մեջ է, էլի շինծու, էլի քաղաքական։ Նրա վրա գործ չի սարքվել, որովհետև ինչ-որ բան այն չի արել, այլ նրա համար, որ Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահն է, որովհետև հայ է, ունի շատ մեծ անուն, հեղինակություն։ Վստահ կարող եք լինել, այդքանի համար է ընդամենը։

Ինչպես Բաքվում է դատվում ռազմաքաղաքական ղեկավարությունը, այնպես էլ Հայաստանում դատում են Սեյրան Օհանյանին, որը պաշտանության բանակի հրամանատարն է եղել Արցախում, ՀՀ պաշտպանության նախարարը, գեներալ-գնդապետ, դատում են Արցախյան պատերազմում մեծ դերակատարություն ունեցած, Հայաստանի գենշտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, գեներալ-գնդապետ։ Թե՛ Ադրբեջանում են դատում հայ ռազմական հրամանատարությանը, թե՛ Հայաստանում։ Որևէ մեկ հայ, իսկական հայ, երբևէ կարո՞ղ էր համարել Խաչատուրովի ամագը 90-ների հաղթանակում՝ որպես հանցագործություն․ իհարկե ոչ։ Իսկ ո՞վ կարող էր․ միայն ադրբեջանցիները։ Անգամ մեր բարեկամ երկրները իրեն այդպիսին չեն համարել, դրա համար էլ այդ մարդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, մինչ սրանց իշխանության գալը։ Եկան-չեկան, գործ բացեցին վրան, սկզբից ուզում էին կալանքի տանել, հետո՝ թե ռուսները սխալ կհասկանան, էդ մի բանը չարեցին, բայց դե գործից հանել տվեցին, որ ձեռքները ազատ լինի, ինչ ուզենան անեն։ Մի տեսակ, ոնց նայում ենք լրիվ ադրբեջանցիների սրտի իշխանություն՝ 18 թվից։ Կարո՞ղ եք ասել իրենց մեղքը որն է․ հայ են, ժողովուրդ, ադրբեջանցիներին են ցավեցրել, էդքան բան։ Իսկ որ տեսնում ես, որ Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտներին բաց են թողնում, չեն պահում, մարդասպանության համար պատիժ են նշանակում ու բաց են թողնում, հետ ուղարկում Ադրբեջան՝ քաջ իմանալով որ այնտեղ նրանց բաց են թողնելու, հերոսացնեն, ու դրան հակառակ հայ անվանի գործիչներին, ազդեցիկներին, ոչ մի բանի համար նստացնում են, կարծես սաղ փազլը հավաքվում է։

Ադրբեջանում էլ էդ դատավարությունները ավելի շատ շոու են, Հայաստանում էլ։ Ադրբեջանի ժողովուրդը, վստահ եմ, գիտի, որ այնտեղ դատվող հայերի մեղադրանքները ֆիկտիվ բաներ են, հայ է ընկել ձեռքները՝ պատժում են, մուռ են հանում։ Ինչքա՞ն ենք լսել, չէ՞, որ Նիկոլը Քոչարյանին բռնելով մուռ է հանում, ժողովուրդ, Նիկոլը Քոչարյանից մուռ չունի հանելու, նա նստել է Սերժի օրոք, իսկ այ Ալիևը ունի, անգամ նրա հայյրն ուներ, բայց՝ ոչ Նիկոլը։

Ադրբեջան պետությունը, Թուրքիա պետութունը բազմիցս են հայտարարել հայկական սփյուռքի՝ իրենց համար վտանգավորության, վնասակարության մասին․ ասում են ամբողջ աշխարհում հայկական Սփյուռքը, Հայ դատի գրասենյակները իրենց շահերի թշնամիներն են, ու ստեղծել են երկու երկրներում էլ հայկական Սփյուռքի դեմ պայքարի պետական կոմիտեներ։ Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը այս թեմայով։ Արդյո՞ք ՔՊ խմբակցությունը, իրենց ձեռքի տակ գտնվող իրավապահ համակարգերը և Փաշինյանն անձամբ հայկական Սփյուռքի դեմ պայքարի կոմիտե չեն։ Սփյուռքի բազմաթիվ գործիչներ, որոնք աղդեցիկ են, ներդրում են ունենում հայկական շահերի՝ միջազգային հարթակներում առաջ մղելու վերաբերյալ, այդ մարդկանց մուտքը Հայաստան արգելվում է։ Եթե այդ մարդիկ ապրեին Հայաստանում, վստահաբար կալանավորվելու էին։ Ասում են չենք գալիս Հայաստան, որ չկալանավորվենք։ Ինչ-որ մեկը մտածում է, թե նրանք հանցագո՞րծ են, չէ, չէ՞․ մտածում եք՝ դե Նիկոլին դեմ են, դրանից են զգուշանում․ ոչ, այ ձեր ցավը տանեմ, Նիկոլին ով ինչ ասես ասում ա, նրանք ազդեցիկ են ու հայկական շահ են առաջ տանում աշխարհում, բնականաբար թուրքերի ու ազերիների դեմ, այդքան բան։

Հայկական շահերն առաջ մղող մի շարք ոչ հայազգի գործիչներ, օրինակ Զատուլինը, հա՛մ բաքվի Սև ցուցակում է, հա՛մ Երևանի։ Ընդ որում՝ երկու տեղում էլ նույն պատճառով։

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամբողջ աշխարհում ամենահայտնի, ամենաուժեղ հայկական կառույցն է․ եկեղեցու շուրջ հակաքարոզչություն արվել է մե՛կ Ադրբեջանում, մեկ Հայաստանում։ Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում՝ եկեղեցիերի համաշխարհային խորհուրդը․ ոգևորություն են հայտնել միայն Ադրբեջանը, Նիկոլը ու իր ՔՊ-ն։

Հայկական ամենահին կուսակցություններից մեկը, որն ամբողջ աշխարհում իր տեղն ունի, կան երկրներ, որոնցում դաշնակցական նախարարներ կան, պատգամավորներ կան, հարգանք ունի, վստահությւոն ունի, ամբողջ աշխարհում այդ կուսակցության դեմ պայքարում են Թուրքիայում Ադրբեջանում, Հայաստանում․ մեկ թուրքերն են անվանում տեռորիստ, մեկ ՔՊ-ականները։

Հայերին Ադրբեջանում անվանում են ահաբեկիչներ, հայերին Հայաստանում կալանավորում են ահաբեկչության սուտ մեղադրանքներով, մոնտաժած ձայնագրություններով։ Ադրբեջանն էլ էնտեղ է կալանավորած հայերին ահաբեկչության մեղադրանք դրել, էլի տակը ոչինչ չկա, ինչպես որ չկա այստեղ։

Կարդացեք ադրբեջանական գրքերում հայերի մասին նկարագրությունները և հայերի մասին նկարագրությունները Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության նիստում խոսելիս՝ ծույլ, թափթփված, ձրիակեր, փնթի, վախկոտ։ Լրիվ նույն բնորոշումները։

Այսպես կարելի է ավերջ թվարկել՝ Արարատի մասին ադրբեջանա-թուրքական խոսույթն ու նիկոլականը, ատոմակայանի մասին Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն ու Նիկոլի քայլերը ՀԷՑ-ի դեմ, Ադրբեջանի պահանջը հայցերից հրաժարվելու մասին, ու նիկոլի քայլերը՝ ադրբեջանցի տեռորիստների նկատմամբ հետախուզումները հանելու ուղղությամբ, Ադրբեջանի պահանջը Հայաստանի չզինվեու մասին, ու մեր զինվելու տեմպը, Ադրբեջանի քայլերը արտերկրում, օրինակ՝ Ռուսաստանում հայկական ապրանքի դեմ, ու Հայաստանի քայլերը, երբ սահմաններին կուտակումներ են, կոնյակ, ծիրան, ծաղիկներ և այլն։

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միասնական են նաև դրսի հարթակներում։ Երկու օր առաջ դատապարտելի փաստը բերեցինք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական անդամները չեն միացել Բաքվում հայ գերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի առաջարկություններին, միջազգային վերահսկողության մասով: Պատկերացնու՞մ եք, հայը դեմ է, որ Բաքվի դատավարություն կոչված թատրոնին միջազգային վերահսկողություն սահմանվի, որ մեր՝ հայերի շահ լինի գոնե որևէ կերպ պահել․ մե՛կ նրանք են դեմ, մեկ՝ սրանք։

Կարճ ասած՝ դե հիմա թող փորձեն ձեզ համոզել, որ այս ամենը զուգադիպություն է։ Թող փորձեն ձեզ համոզել, որ Հայաստանում հայկական իշխանություն է։ Թող փորձեն մեզ համոզել, որ Նիկոլը Ստաբուլ այցի ժամանակ չէր ստանում հրահանգներ ու չէր պայմանավորվում հայ ժողովրդի դեմ անել այն, ինչ արեց Ստամբուիլից վերադառնալուց հետո՝ կալանքներ, շինծու գործեր, եկեղեցու վրա գրոհ։ Ու թող փորձեն համոզել, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնում Աբու Դաբի Ալիևին կատարած աշխատանքների համար զեկուցելու ու հերթական հրահանգները ստանալու։

Ուղղակի ինչո՞ւ եք էդքան ռեսուրս ծախում, միջնորդ մեջ գցում, այլ երկրներում հանդիպում․ թարկեք էդ ձևականությունները։ Ինչպես Թուրքիայի պարագայում ես հրահանգավորվելու համար միանգամից մեկնում Ստամբուլ, այնպես էլ Ադրբեջանի պարագայում կարող ես միանգամից գնալ Բաքու կամ Գյանջա։ Մեկ ա՝ ձեր համատեղ նպատակները մեր մասով արդեն մեզ պարզ են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>