ԿԸՀ-ն ստիպված կլինի առանձին տեղամասի վերաքվեարկություն նշանակել, թեպետ դատարանը մերժել է ԲՀԿ հայցերը «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ. Հովհաննիսյան
14
ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ «Դատարան ենք դիմել՝ վիճարկելու ԿԸՀ-ի երկու որոշումները. դիմում ենք մուտք անելու նաև ԿԸՀ». Արամ Օրբելյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ձևավորի. Ստեփան Դանիելյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Պատերազմ Արցախում
ԿԸՀ-ն ստիպված կլինի առանձին տեղամասի վերաքվեարկություն նշանակել, թեպետ դատարանը մերժել է ԲՀԿ հայցերը ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան Ինչպիսի՜ անակնկալ. «Թութը թափում ենք՝ հարցը հրատապ է. գյուղի 70 տոկոսը կառավարությանն է ընտրել, բայց այսօր ունենք պրոբլեմ, ուզում ենք լուծեն». Արմաշի բնակիչ «Դատարան ենք դիմել՝ վիճարկելու ԿԸՀ-ի երկու որոշումները. դիմում ենք մուտք անելու նաև ԿԸՀ». Արամ Օրբելյան Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցը Փաշինյանի դեմ. Հետք Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ. Հովհաննիսյան Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ձևավորի. Ստեփան Դանիելյան Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ

Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ

Կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը դատի է տվել իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ կրկին պահանջելով հերքում և 6 մլն դրամ:

Ըստ ներկայացված հայցի, Սամվել Կարապետյանը դատարանին խնդրում է զրպարտության մասով, Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հունիսի 18-ին ֆեյսբուքյան իր երկու էջերում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Այս տեքստում Բաղդասարյանը պետք է գրի. «Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»։

Հայցի համար հիմք էլ հանդիսացել գործարարի մասին բլոգերի հետևյալ գրառումը. «Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր մարդ Տաշիր Սամոյի մասին: Մենք հավաքել ենք ամենակարևորը, ինչի մասին խոսում են մարդիկ սոցցանցերում և մասնագիտական շրջանակներում։ Մեկ տարում միայն էլեկտրաէներգիայի հաշվին վաստակում է մոտ 115-120 միլիոն դոլար։ Դրան գումարած՝ շինարարական ընկերությունները, ռեստորանային բիզնեսը և ևս մոտ տասը ոլորտ, որտեղ հոսում են ժողովրդի գրպանից հանված ահռելի գումարներ։

Բյուջեն թալանվում է. աշխատակիցներին միտումնավոր ձևակերպում է նվազագույն աշխատավարձով, իսկ գումարի մի մասը տալիս ծրարով՝ պակաս հարկեր վճարելու համար։ Դպրոցների և այլ շինությունների շինարարության ժամանակ զանգվածային յուրացումներ է իրականացնում։

Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ վարչապետն է բացահայտել, թե ինչպես են Տաշիր Սամոյի մարդիկ մարզադահլիճների լոգարանները գողանում։ Կրկեսի շենքը գրեթե 15 տարի չի շահագործվում։ Անվերջ վերանորոգումների անվան տակ այնտեղ փողերի լվացում է իրականացվում։ Կառավարությունը պարտավոր է պատասխանատվության ենթարկել նրան, բայց Փաշինյանի շրջապատում կան պաշտոնյաներ, որոնք դիտավորյալ չեն կիրառում պատժամիջոցներ ու աչք են փակում կատարվողի վրա։ Եթե շենքը չի շահագործվում, պետք է քանդել այն և հողատարածքը վերադարձնել պետությանը, որովհետև հողը նրան չի պատկանում։

Արդեն չորրորդ տարին նրա ընտանիքը դաժանաբար կոտորում է ուկրաինահայերին։ Ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ Տաշիր Սամոյի եղբորորդին, հորեղբոր գումարներով, հովանավորում է մոտ 2000 վարձկան հայերի։ Նրանցից 450-ը Ղարաբաղի բնակիչներ են։ Ղարաբաղցիների հավաքագրմամբ զբաղվում են Ա. Սարուխանյանը (գլխավորն է), Վագիֆը (Սամվել Բաբայանի չորրորդ գումարտակի մարդը) և Մ. Սահակյանը։ Մի քանի օր առաջ ութ ղարաբաղցի կրկին մեկնել է Եկատերինբուրգ և հրահանգներ ստանալուց հետո կմեկնի ճակատ։

Ոչ մի դրամ չի ծախսում էլեկտրասյուների և տրանսֆորմատորների վերանորոգման վրա։ Բոլոր հաշվետվությունները կեղծ են՝ հանրությանը մոլորեցնելու համար։ Չի վճարում փոխհատուցում այն քաղաքացիներին, որոնք օրերով առանց լույսի են մնում։ Կառավարությունը պարտավոր է հորդորել ժողովրդին գրավոր բողոքներ ներկայացնել և բոլորին հատուցել՝ տոկոսներով և տույժերով՝ հենց Տաշիր Սամոյի գրպանից։

Էջմիածնից մահապարտ է ուղարկել Մոսկվա, ով պայթեցրել է Արբատի գումարտակի հրամանատարին։ Մահապարտը ուներ քաղցկեղ և համաձայնել է պայթեցնել իրեն՝ խաղամոլ որդու պարտքերը մարելու դիմաց։ Վեճը կապված էր Դոնբասի բիզնեսի բաժանման հետ։ Ռուսաստանում սպանել և առևանգել է ավելի քան 15 առևտրի կենտրոնների և ընկերությունների ղեկավարների՝ նրանց ունեցվածքը ռուս գործընկերների հետ կիսելու համար։ Պաշտպանում է Ռուսաստանի շահերը և թքած ունի Հայաստանի վրա։

Վճարել է 30 մլն դոլար Գարեգինին, որպեսզի Քրիստոսի սրբապատկերի կողքին կախեն իր և կնոջ պատկերը։ Տարվա մեջ մեկ անգամ զոհաբերում է «հոտած» մեկ միլիոն դոլար, այն դեպքում, երբ բյուջեն թալանում է հարյուրավոր միլիոններով։ Սա օգնություն չէ ժողովրդին, այլ թալան։

Հայաստանի ժողովուրդը նվերների կարիք չունի։ Ուղղակի վերադարձրու այն ամենը, ինչ գողացել ես, իսկ նվերներ տուր Կրեմլի բեմին կանգնած ռուս պոռնիկներին։ Շատերը, աշխատելով ՀԷՑ-ում, ապօրինի կերպով զրկվում են աշխատանքից, իսկ դատարանները միշտ կանգնում են Տաշիր Սամոյի կողմը։

Մենք կոչ ենք անում կառավարությանը պահանջել հրապարակել դատական գործերի ամբողջական հաշվետվությունը և վերանայել այդ գործերը։ Թող բոլորին պատճառած վնասը փոխհատուցվի հենց Տաշիր Սամոյի գրպանից։

Մշտապես խառնվում է ՀՀ ԱԳՆ գործունեությանը և այնտեղ նշանակել է «սեփական» մարդկանց։ Սրանք այն մարդիկ են, որոնք նրան տրամադրում են տարբեր երկրներում ապրող գործարարների ցուցակներ, որպեսզի նրանց շանտաժի ենթարկի։ Բակո Սահակյանի հետ փողեր է լվացել Ղարաբաղում՝ շարքային քաղաքացիների անունից։

Հիվանդագին աստղամոլ է դարձել և իրեն Հայաստանի թագավոր է պատկերացնում՝ մոռանալով, որ ընդամենը արյունոտ ձեռքերով հանցագործ է, որի հարստությունը կառուցվել է անմեղ մարդկանց արյան վրա։ Տաշիր Սամոն պետք է վերադարձնի այն ամենը, ինչ գողացել է Հայաստանի ժողովրդից։ Սա Պետություն է, իսկ մոնոպոլիստները չպետք է ղեկավարեն ժողովրդին։

Եվ վերջում… մի սպասեք որևէ լավ բան այն մարդուց, ով ունի 1 միլիարդ 600 միլիոն դոլար, բայց կյանքի ընթացքում անգամ մեկ անգամ չի վարձել ուսուցիչ, որպեսզի կարողանա գրագետ խոսել գրական հայերենով։ Ահա և ողջ ճշմարտությունը հայ ժողովրդի, հայ լեզվի և պատմության հանդեպ ունեցած նրա «սիրո» մասին»։

Սամվել Կարապետյանի հայցի մեջ շեշտել է՝ «Facebook» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել սոցկայքի՝ Բաղդասարյանին պատկանող էջերում»:

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>