Լրագրողները հանուն «Հրապարակի» բոյկոտեցին Ռուբեն Ռուբինյանին
Այսօր (վերջապես) տեղի ունեցավ մի բան, որը հասունացել էր: Փաշինյանի ներկայացուցիչներից Ռուբինյանը, որ Թուրքիայի հետ, ոչ բարով՝ բանակցողն է (Քըլըչի գործընկերը) ու ՀՀ ԱԺ փոխնախագահ, ինչպես բնորոշ է ՔՊ-ականներին, փորձեց լրագրողների հետ զրույցում վիրավորական, պիտակավորող բառեր ասել լրատվամիջոցներից մեկի՝ «Հրապարակի» հասցեին:
Լրագրողները նրան այդպես էլ հնարավորություն չտվեցին խոսքը շարունակել ու, հանրագումարում, բոյկոտեցին նիկոլական իշխանության ներկայացուցչին:
Առհասարակ, կարծում ենք, վաղուց հասունացել է ժամանակը, որպեսզի փաշինյանական իշխանության բոլոր ներկայացուցիչները համատարած տեղեկատվաըան բոյկոտի ենթարկվեն իրապես հայկական լրատվամիջոցների կողմից. ոչ մի հարցազրույց, ոչ մի ասուլիս, ոչ մի՝ իշխանական կարծիքի մեջբերում ու տարածում: Նրանք լիովին վաստակել են նման վերաբերմունք:
Տեսանյութը՝ «Հրապարակ TV»-ի

