Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Սամվել Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ հայց է ներկայացրել

Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Նազելի Բաղդասարյանը 2025թ. հունիսի 17-ին և 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն ինքնակոչ սրբադասված է (Մայր Աթոռում նրա նկարի առկայության պատճառով), որն այլ երկրից ստացված հրահանգով խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ ՀՀ-ն ծայրագավառ դարձնելու և պետականության դեմ մարտնչելու նպատակով։

Վարչապետի մամուլի խոսնակը նաև հրապարակել է մի նկար, որում պատկերված է եղել նաև Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարող խումբը։ Սամվել Կարապետյանը նշված տեղեկությունները համարում է զրպարտություն։

Բացի այդ, ըստ Ս. Կարապետյանի, Ն. Բաղդասարյանը նաև վիրավորել է իրեն, ինչի համար պահանջում է հրապարակային ներողություն։ Մասնավորապես՝ վիրավորական են ընկալվել մամուլի քարտուղարի հետևյալ արտահայտությունները․ «Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։ Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների․․․»

Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, ապա վերջինս 2025թ. հունիսի 17-ին, 18-ին, 21-ին և հուլիսի 1-ին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է գործակալ, որ Հայաստան նրա այցը կապված է «գործուղման» և հրապարակումներում նշված հանգամանքների հետ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հանդեպ Սամվել Կարապետյանի վերաբերմունքի հետևանքով ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ է և այլն։ Գործարարն այդ տեղեկությունները համարում է զրպարտչականսուտ և անհիմն, որի համար պահանջում է ներողություն խնդրել։

Սամվել Կարապետյանը վիրավորական է համարել նաև Չախոյանի մի քանի արտահայտություններ, որոնց համար պահանջում է հրապարակային ներողություն, մասնավորապես՝ «Սրբապիղծ սրբազաններ ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն», «Պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», «Սա Հայաստանն է, որտեղ պետականության դեմ կռիվ տվողները պետության զորությունը կզգան մռութներին», «Պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել», «Հայաստանը կոշկակարի բուդկա չէ, ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է»

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը 2025թ. հունիսի 19-ին, ինչպես նաև օրեր անց՝ Ֆեյսբուքում, հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն իր հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին, այլ այդ պատրվակով նախատեսել է ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ գործակալական նպատակով, ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ս. Կարապետյանը սա համարել է զրպարտչականսուտ և անհիմն։

Նա պահանջում է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նազելի ԲաղդասարյանինՏարոն Չախոյանին և Հարություն Մկրտչյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ, առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։

Հիշեցնենք, ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայցադիմումներ է ներկայացրել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 2025թ. հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը news.am կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասաց. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Այս հարցազրույցին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Մի քանի ժամ անց վարչապետը այդ թեմայով նոր գրառում արեց․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Դրանից հետո օպերատիվ գործողություններ իրականացվեցին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատանը, ապա նա ձերբակալվեց։

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Իսկ հուլիսի 2-ին իրավապահները խուզարկեցին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակը։

Գործարարի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է երկամսյա ժամկետով կալանքը։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» խմբի սեփականատերն է, խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում, ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն։ 2015-ին «Տաշիր» խումբը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

Աղբյուրը՝ hetq.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>