«Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը». Սերգեյ Հարությունյան
Դիտել նաև
Վերաքննիչ դատարանը Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի
Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Կարդացի «Հայկական ժամանակ» լրատվական կայքում Բագրատ և Միքայել Սրբազանների վերաբերյալ հերթական սուտը, թե իբր նրանք հացադուլի ժամանակ սնվել են: Մանիպուլացիոն կերպով մեկնաբանելով ՔԿՀ-ի տեղեկատվությունը` շարունակում են խեղաթյուրված ինֆորմացիա տարածել և փորձել արժեզրկել Սրբազաններին: Հայտնում եմ, որ երեկ հանդիպել եմ Բագրատ Սրբազանին և կարող եմ հավաստիացնել, որ Սրբազանները իրականացրել են հայտարարված հացադուլը: Հ.Գ. Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել»:

