Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը
19
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Պատերազմ Արցախում
Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև

Քաղաքապետարանը ձեզ համար նոր խցանումներ է պատրաստել

 Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հուլիսի 7–ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրեց, թե երթեւեկության ինչ փոփոխություններ են կատարվել Երեւանում։ «Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի փողոցը և հաղթանակ կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին երթևեկելու գոտուց ուղիղ և աջ, իսկ երկրորդ երթևեկելու գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով։

Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից դեպի աջ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, իսկ չորրորդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Իտալիայի փողոց։ Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկ։ Գրիգոր Լուսավորիչ փողոցի ձախ շրջադարձը դեպի Արգիշտի փողոց արգելվել է, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ գոտիներից միայն ուղիղ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, Մաշտոց պողոտա խաչմերուկ։

Գրիգոր Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամուրջ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ դեպի Մաշտոցի փողոտա, երկրորդ և երրորդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ չորրորդ և հինգերորդ գոտիներից դեպի ձախ՝ Հաղթանակ կամուրջ։ Բեյրութի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ. Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց միայն աջ՝ դեպի Գրիգոր Լուսավորիչ ուղղությամբ, իսկ երրորդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ Երկրորդ երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին»։ Այստեղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ Բեյրութի փողոց մտնելիս պետք է նշաններ լինեն, որ վարորդը նախապես իմանա, որ առաջին գոտին միայն աջ է գնում, որպեսզի վերջին պահին ստիպված չլինի հոծ գիծ հատել ու վերադասավորվել։ Վազգեն Հարությունյանը շարունակեց.

«Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ և ուղիղ, երկրորդ գոտուց՝ ուղիղ, իսկ երրորդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին միայն ձախ ուղղությամբ։ Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։ Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ. Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը արգելված է։ Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, և Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակ կամրջ ուղղությամբ հասարակական տրանսպորտի համար փորձնական տարբերակով տեղադրված է լուսացույց BUS գրառմամբ, որը սպասարկում է բացառապես տրանսպորտին։

Իրականացվել են նաև լուսացույցների աշխատանքների ռեժիմների փոփոխություններ։ Նշված փոփոխություններով պայմանավորված առաջիկայում ևս պլանավորվում է իրականացնել լուսացուցային ռեժիմների փոփոխություններ, նշված խաչմերուկներում, որը կնպաստի տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությանը և տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովմանը հիմնական ուղղություններով։

Նշված աշխատանքների ավարտից հետո առաջիկա շաբաթների ընթացքում վարչության կողմից կսկսվեն իրականացվել Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, որոնցով նախատեսվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,– ընդգծեց նա։ Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Փոքր կենտրոնում մենք ունենալու ենք որոշակի փոփոխություններ, որոնք որոշ դեպքերում խնդիրներ կստեղծեն ավտոմեքենաների համար, բայց հիմնականում մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որ Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է։

Եվ եթե մենք չսկսենք տալ առավելություն հանրային տրանսպորտին, մենք ուղղակի կոլապսին մոտ իրավիճակ կունենանք ինչ-որ մի ժամանակ հետո»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>