Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց
Դիտել նաև
Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն». Իշխան Սաղաթելյան
Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը
«Երիտքպականները գերազանցում են երիտթուրք պարագլուխներին»․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար». Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում
Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվեց, հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը․
«Երևանի քաղաքապետը դատարան էր դիմել՝ փորձելով «Դիմադրության» շարժման 2022թ. բողոքի ակցիաների և շտապ հավաքների համար Իշխան Սաղաթելյանին որպես կազմակերպիչ տուգանել մինչև 300.000 դրամ։ Վարչական դատարանը մերժել էր այդ պահանջը, իսկ այժմ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց․ վարչարարական ընթացակարգը եղել է ոչ իրավաչափ։ Այս որոշումը կարևոր նախադեպ է՝ ուղղված Հայաստանում հավաքների ազատության պաշտպանությանն ու քաղաքացիական իրավունքների ամրապնդմանը»։

