Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Միքայել Սրբազանի գործով դատախազը մեկ տարում Կենտրոնում առանձնատան տեր է դարձել. ի՞նչով է հայտնի Արգամ Դալլաքյանը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի որոշումը հաստատած դատախազ Արգամ Դալլաքյանը մեկ տարում կարիերայի և ունեցվածքի կտրուկ աճ է արձանագրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը:

31-ամյա Արգամ Դալլաքյանը, ով ծնունդով Ալավերդու Նեղոց գյուղից է, իրավապահ համակարգում իր կարիերան սկսել է քննիչի պաշտոնից:

2021-ին Դալաքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ավագ քննիչ, իսկ մեկ տարի անց Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ: Այնուհետև Դալլաքյանը քննչական համակարգից տեղափովել է դատախազություն՝ 2023-ի մարտին նշանակվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ մեկ տարի անց՝ 2024թ. ապրիլին նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2023 թվականի հայտարարագրում Դալլաքյանը, որպես համատեղ սեփականություն հայտարարագրել է հողամաս Լոռու մարզի Ախթալա համայնքում, որը ձեռք է բերվել 2003 թվականին, 1985 թվականի թողարկման VAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա որպես նվիրատվություն է ստացել 2018 թվականին:

Նշված ավտոմեքենան իրականում պատկանում է Արգամ Դալլաքյանի հորը՝ Արման Դալլաքյանին, իսկ դատախազը վարում է Toyota Camry մակնիշի ավոտամեքենա, որի վերաբերյալ հայտարարգրում որևէ հիշատակում չկա:

Հաշվետու տարում Դալլաքյանը 3,8 մլն դրամ աշխատավարձ է ստացել Քննչական կոմիտեից և 7,7 մլն դրամ՝ դատախազությունից, ինչպես նաև 4,6 մլն դրամի վարկ է ստացել «ԱՅԴԻ ԲԱՆԿ» -ից: Տարեսկզբին Դալաքյանի մոտ առկա կանխիկ գումարը կազմել է 2 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 մլն:

Մեկ տարի Կենտրոնի դատախազությունում աշխատելուց հետո Դալլաքայանի ունեցվածքում խոշոր համալրում է տեղի ունեցել:

Մասնավորապես Դալաքյանի 2024թ. հայտարարգրում, որը պաշտոնատար անձը ներկայացրել է 2025թվականի մայսի 31-ին, ավելացել է Երևանի Կենտրոն համայնքում գտնվող անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով: Թեև հայտարարգրում կոնկրետացված չէ, թե անշարժ գույքը փաստացի տիրապետվո՞ղն է նա, գույքը նրա օգտին կամ հաշվի՞ն է ձեռք բերված կամ սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, թե՞ գույք է, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նրա եկամուտների էական աճ չի արձանագրվել, Կենտրոնում գտնվող գույքի առկայությունը, կասկածնների տեղիք է տալիս:

Հայտարարգրում նշված է, որ 2024-ին Դալլաքյանը դատախազությունից 10,4 մլն դրամի աշխատավարձ է ստացել, իսկ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 5,6 մլն դրամ:

Երկու տարի Կենտրոնի դատախազությունում աշխատելուց հետո` 2025 թ. մայիսի 23-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արգամ Դալլաքյանը նշանակել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Նա հանրությանը հայտնի է հասարակական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի գործից: Իսկ ավելի վաղ NEWS.am-ին իր հրապարակումներից մեկու անդրադարձել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերրից մեկին, որը դատախազությունը ձախողել էր Դալլաքյանի շնորհիվ: Խոսքը Հայաստանի Հանրապետության և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի միջև 2007թ. մայիսի 23-ին կնքված պետական գույքի գրավի և օտարման պայմանագիրը լուծելու, պայմանագրի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումները և գրանցամատյանի գրառումները անվավեր ճանաչելու և այդ գույքը ՀՀ վերադարձնելու պահանջի մասաին է: Դատարանն արձանագրել էր, որ գործով հայցը ներկայացրած դատախազը՝ այն ժամանակ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արգամ Դալլաքյանը, չի պահպանել վեճի լուծման արտադատական կարգը և հայցը թողել առանց քննության:

Ի դեպ՝ Աջապահյանի գործով դատախազն, օրերս սոցցանցում հայտնվել է անախորժ պոտմության մեջ: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա է մասնակցել Միքայել Սարբազանի գործով կալանքի նիստին, Դալլաքյանի ազգականներից մեկը ֆեյսբուքում հրապարակված լրատվական կայքերից մեկի նյութի տակ հրապարակայնորեն «նզովյալ» է անվանել նրան, ինչը չի վրիպել օգտատերերի աչքից և քննարկման պատճառ դարձել: Հավանաբար դա է եղել պատճառը, որ Արգամ Դալլաքյանն այսօր արդեն իր ֆեյսբուքյան անձնական էջից հեռացրել է իր լուսանկարը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>