«Ինչին կպել են՝ փլուզվել է». Դերենիկ Մալխասյան
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի գրառումը.
«Վերջին 7 տարիների ընթացքում կա՞ գեթ մեկ դեպք, որ Փաշինյան Նիկոլը ինչ-որ մի կառույցում, ինչ-որ մի համակարգում բարեփոխումների անվան տակ փոփոխություն է արել, ու այդ համակարգը սկսել է ավելի արդյունավետ ու լավ աշխատել։ Ես նման բան չեմ հիշում։ Ինչին կպել են՝ փլուզվել է, այլասերվել է, արդյունավետությունը մի քանի անգամ ընկել է։ Դատական, կրթական, իրավապահ համակարգերից սկսած՝ վերջացրած բանակով։ Նույնիսկ անասուն մորթելու համակարգ չկարողացավ գլուխ բերել։ Հիմա, որ Նիկոլը խոսում է եկեղեցին բարեփոխելու մասին, եփած հավերը ծիծաղից կչկչում են։ Առավել ևս, որ եկեղեցին բարեփոխելը ամենևին էլ իր գործը չէ»:

