FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պատերազմ Արցախում
Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու

Կոչ ենք անում զգուշացնել ՀՀ իշխանություններին նման գործելակերպի անթույլատրելիության մասին՝ հղում անելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին

Մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային տարբեր կառույցների և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին նամակ-ահազանգով են դիմել Հայաստանի քաղաքական և հասարակական մի խումբ միավորներ և անհատներ։

«Դիմում

Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական միավորումներից և անհատներից`

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ պրն․ Յուրգ Լաուբերին [email protected]

ՄԱԿ-ի կրոնի կամ դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցող տկն․ Նազիլա Ղանեային [email protected]

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պրն․ Ուոլքեր Թյուրքին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար պրն․ Մայքլ Օ՛Ֆլահերթիին, [email protected]

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող տկն․ Ֆրանսուազ Յակոբին, [email protected]

Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Պրն․ Մաքսիմ Լոնգանգեին, [email protected]

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեծարգո ներկայացուցիչներ, Դիմում ենք ձեզ՝ տեղեկացնելու Հայաստանում կրոնական ազատությունների դեմ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջերս է՛լ առավել հաճախակի իրականացվող ճնշումների, հոգևոր ծառայողների հանդեպ խտրականության և հասարակության մեջ ատելության սերմանման ակնհայտ դրևորումների մասին: Ակնկալում ենք ձեր արձագանքը՝ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունների շրջանակում ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների խախտումների վերաբերյալ։

Վերջին շաբաթներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Ազգային Ժողովի ղեկավարները, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ և կառավարության մի շարք անդամներ, չխորշելով մեթոդներից, հետևողական ճնշում են իրականացնում Հայաստանի խոշորագույն կրոնական  կազմակերպության՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների նկատմամբ։

2025 թ․ հունիսի 27-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Շիրակի թեմի վարչական տարածք՝ փորձելով ապօրինաբար ձերբակալել հոգևորականների։

• Այս ճնշումները արտահայտվում են հետևյալ կերպ՝

Ապօրինի քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ, ֆիզիկական և հոգեբանական բռնություններ, անմեղության կանխավարկածի խախտումներ։

Հոգևոր առաջնորդների հասցեին հրապարակային վիրավորանքներ, ներառյալ ատելության խոսքի տարածում՝ պետական պաշտոնյաների հրապարակային ելույթներում և սոցիալական մեդիա հարթակներում,

Հոգևորականների անձնական կյանքին ապօրինի միջամտություն՝ ուղեկցված սպառնալիքներով ու զրպարտությամբ, ինչի համար առևերույթ օգտագործվում են նաև այդպիսի իրավասություն չունեցող պետական կառույցներ,

Նախաձեռնություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի կամ նրա ընտրության կարգի փոփոխության պահանջով՝ խախտելով Սահմանադրությունը, ներպետական օրենսդրությունը և ՀՀ միջազգային պարտավորությունները,

Վարչապետը նույնիսկ կոչեր է հնչեցնում տարբեր քաղաքացիական խմբերին միավորվել և շրջափակել Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռը՝ այսպիսով ճնշում գործադրելով եկեղեցու վրա։

Նման հակաօրինական կոչերը, հատկապես երկրի ղեկավարության կողմից, կարող են հանգեցնել լուրջ քաղաքացիական բախումների, քանի որ բացահայտ վիրավորում են և սպառնում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ ՀՀ բնակչության և աշխարհասփյուռ հայության մեծամասնությունը կազմող հետևորդներին, և ոտնահարում են խղճի, կրոնի և հավատքի նրանց իրավունքը։

Պետական մակարդակով քաղաքացիների և ՀԱԵ հետևորդների դեմ կազմակերպված այս ահաբեկչությունը կառավարում է հենց երկրի վարչապետը, և նրա հրահանգով այն իրականացնում են նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու պետական ինստիտուտներ: Ցավալիորեն, նույնիսկ Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակը պատշաճ արձագանք չի տալիս այս իրավիճակին։

• Այս գործելակերպը խաթարում է ՀՀ ամենախոշոր կրոնական կազմակերպության ինքնավարությունն ու բացահայտորեն հակասում է

Մարդու իրավունքների ։համընդհանուր հռչակագրի (1948) 18-րդ հոդվածին,

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ՔՔԻՊ, 1966) 18-րդ հոդվածին,

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ հոդվածին և դրա կիրառությանը վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին,

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձև 6/37-ի 9-րդ և 12-րդ կետերին, որոնք սահմանում են պետությունների չեզոքության պարտականությունը կրոնական գործերում։

• Վիեննայի հռչակագրի և Գործողությունների ծրագրի (1993) 1-ին մասի 22-րդ կետին, ըստ որի` միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել կրոնական ազատությունների խախտումներին,

ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին (1975), որը պահանջում է հարգել կրոնական ինքնության ազատ զարգացումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ըստ տարբեր սոցիոլոգիական ուսումնասիրությունների, վայելում է Հայաստանի բնակչության 80%-ից ավելիի վստահությունը, ինչն այդ կառույցի դեմ արշավին, բացի միջազային և ներպետական օրենսդրության հետ դրա հակասություններից, հաղորդում է նաև հասարակական խիստ բարձր զգայունություն։

• Պետության կողմից այս ինստիտուտի դեմ իրականացվող ճնշումները

խաթարում են իրավական պետության հիմնարար սկզբունքները,

խրախուսում են դավանանքային անհանդուրժողականություն,

վտանգում են հանրային համերաշխությունն ու սոցիալական կայունությունը,

կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների, սոցիալական ապակայունացման և նույնիսկ՝ մարդու կյանքի իրավունքի զանգվածային խախտման դեպքերի։

Մենք դիմում ենք ձեզ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակավոր դերակատարների՝ ակնկալելով, որ ձեր արձագանքը, և խղճի, դավանանքի իրավունքների դեմ այս ոտնձգությունները դատապարտելը կօգնի պաշտպանել կրոնական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները Հայաստանում՝ կանխելով հետագա սրացումները։ Վստահ ենք, որ ներկա բարդ ժամանակաշրջանում տարածաշրջանում ևս մեկ երկրում հնարավոր բացասական զարգացումները չեն բխում խաղաղության և կայունության շահերից:

Կոչ ենք անում՝

1․ Արձանագրել Հայաստանում պետական ինստիտուտների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կրոնական ազատությունների դեմ իրականացվող ճնշումների փաստը։

2․ Զգուշացնել  ՀՀ իշխանություններին նման գործելակերպի անթույլատրելիության մասին՝ հղում անելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

3․ Անհապաղ ձեռք առնել կրոնի, խղճի և դավանանքի իրավունքի պաշտպանության  շրջանակում ձեր մանդատներով նախատեսված հնարավոր միջոցառումներ, այդ թվում նաև դիտարկման գործընթաց, հատուկ զեկուցողի հրատապ այց կամ գնահատողական խմբի/առաքելության ներգրավում։

Մենք վստահ ենք, որ ձեր արձագանքը կլինի հրատապ և կնպաստի իրավիճակի օրինական կարգավորմանը և մարդու հիմնարար ազատությունների պահպանմանը միջազգային իրավունքին և նորմերին համապատասխան»։

Հարգանքով՝

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն,

«Հաղթանակ» կուսակցություն,

«Արդյունավետ կառավարություն» հիմնադրամ

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ

Կարին Տոնոյան, մանկավարժ, «Որդուս» ՀԿ նախագահ

Գոհար Մելոյան, իրավագետ

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Հովհաննես Խուդոյան, իրավապաշտպան

Լարիսա Ալավերդյան, իրավապաշտպան , ՀՀ նախկին օմբուդսմեն,

Նարե Սիմոնյան, հանրային գործիչ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>