Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որին «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Մասիս Մելքոնյանը կալանավորեց 2 ամսով, տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռկ-ն։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Փաստաբաները հայտարարել են, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները: Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով: