Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն։ Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: