Եթե նույնիսկ ինձ ցմահ բանտարկեն, էլի հայ եկեղեցին հաղթելու է. Միքայել Սրբազան
«Շիրակի թեմի առաջնորդարանն են առավոտյան ջարդուփշուր արել, տարել են լափթոփ, դիսկեր, կրիչներ, բայց դառը հիասթափություն կապրեն»,- լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանը նշեց. «Ես երբեք ինչ-որ բանի համար չեմ ապրել ու աշխատել, երբեք չեմ փորձել մարդկանց հաճելի լինել, հիմա էլ չեմ փորձում։ Ով ինձ հետ է, շնորհակալ եմ, երախտապարտ եմ, ով իմ դեմ է՝ Աստված խելք ու շնորհք տա։
Եթե նույնիսկ ինձ ցմահ բանտարկեն, էլի հայ եկեղեցին հաղթելու է։ Ես բանտում ավելի ազատ կլինեմ, քան իրենք ազատ կյանքում են ազատ»։