Փաշինյանի շահերն սպասարկողները՝ տասնյակ մեքենաներով ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ հեռացան հայերիս Մայր Աթոռից
Մի քանի տասնյակ մեքենաներով Մար աթոռ բերված ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները հեռացան։ Հիշեցնենք, որ Մայր աթոռի բակում առավոտից լարված իրավիճակ էր։ ԱԱԾ աշխատակիցները եկել էին Վեհարանի տարածք՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Սակայն բազամթիվ քահանաների, քաղաքացիների դիմադրության արդյունքում մինչ այս պահը հնարավոր չի եղել Մայր աթոռից տանել Միքայել Սրբազանին։
Աղբյուրը` Panorama.am