Խորհուրդ Նիկոլի ճուտիկներին
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Բացեք Նիկոլի այսօրվա գրառումը առաջին նախագահի դեմ։ Տեսեք, ինչպես է նա տապալված ճամբարափոխի պես ոտքի տակ տալիս իր երբեմնի կուռքին։ Այդ մարդուն, որին տարիներ շարունակ փառաբանում էր։
Ու հենց հիմա սկսեք՝ հայելու առաջ պարապել ու ասել՝ «Նիկոլ Փաշինյանը մեզ մոլորեցրել էր… Նիկոլի քաղաքական ուղին մեզ համար այլևս ընդունելի չէ…»։ Սա՛ է այն տեքստը, որ վաղը դուք եք ստիպված մրմնջալու՝ երբ ձեր քաղաքական հայրիկը կորցնի իշխանությունը։
Սովորեք դավաճանությունն ու տիրոջը լքելու արվեստը։ Դա միակ բանն է, որ նրանից կարող եք յուրացնել։
Հավատարմությունն ու սկզբունքայնությունը արժեքներ են, որոնք ո՛չ Նիկոլը, ո՛չ դուք երբևէ չեք ունեցել ու չեք ունենա:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից