Պաշտպանության նախարարն այլ անելիք չունի՞, որ Ֆեյսբուքում դարձել է «keyboard commando»․ Վահագն Սարոյան
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աչքովս ընկավ ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի ֆեյսբուքյան գրառումը իր շեֆին և նրա բռնած ներքին ռեպրեսիաներին սատարող տողերով: Անկեղծ ասած, առաջին հայացքից իմացա իրենց մասին է գրում, բայց իրականում ինձ ավելի շատ ոչ թե իր գրածի բովանդակությունն է հետաքրքիր, այ, որ ՊՆ նախարարն այլ անելիք չունի՞, որ ֆեյսբուքում դարձել է «keyboard commando»:
Եթե երկրի պաշտպանությունը ծանրաբեռնված է մարտահրավերներով՝ արտաքին վտանգներ, բանակի բարեփոխման խնդիրներ, սպառազինության կարիքներ և այլն, ապա Պապիկյան Սուրենը պետք է իր ոլորտով զբաղվի, այլ ոչ թե սոցիալական ցանցերում ցուցադրի հավատարիմ «քաղաքական զինվորի» կերպարը: Ժողովուրդը արդարացիորեն կարող է հարցնել՝
Իսկ բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ ի՞նչ է արվում:
Պաշտպանության ռազմավարական խնդիրների լուծման առումով ի՞նչ արդյունքներ կան։
Եվ վերջապես՝ պաշտպանության նախարարը ի վերջո զինվորական կառույց է ղեկավարո՞ւմ, թե՞ վարչապետի ֆեյսբուքյան բաևիկն է սոցցանցերում»։