Ստամբուլո՞ւմ է գծվել «հեղաշրջման պլանը»․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ աշխատանքային օրվա ավարտին ՔՊ-ի կայքը հրապարակեց ինչ-որ թուղթ ու անունը դրեց ընդդիմության «հեղաշրջման պլան»։ Քիչ անց դատախազությունը հայտնեց, որ հրապարակումն ուղարկվել է քննչական կոմիտե, իսկ առավոտյան, բնականաբար, իրավապահները հարձակում գործեցին մի քանի տասնյակ հասարակական-քաղաքական գործիչների, ակտիվիստների, կուսակցական գործիչների, պատգամավորների տների վրա։ Ուշադրություն դարձրեք, որ երեկոյան դատախազությունն ուղարկում է այդ հրապարակումը ՔԿ, առավոտ, արդեն, ՔԿ-ն հրապարակում է մանրակրկիտ իբր ծրագիր, ափալ-թափալ գրած, հետո ՔԿ-ն մի հատ էլ հաղորդագրություն է տարածում, որ շտապելուց շփոթել են ու տառասխալներ են արել, խնդրում են ուղղենք։
Վստահ եմ, որ ժողովրդի մեծամասնության, իրավապահ համակարգի ու ՔՊ-ի համոզմամբ, այս պլան կոչված աբսուրդը հորինել են Փաշինյանն ու մի քանի ՔՊ-ականներ, որոնք աշխատում են նաև որպես ֆեյք։ Շատ պարզ, անգրագետ կազմված, ցածր մտավորական կարողություններ ունեցողների մտքին հասանելի թուղթ էր։ Կարևոր էլ չէր, կարծում եմ, լուրջ բան հորինելը, իրենց պետք էր, որ տակը մի հատ թուղթ լինի, որ քննչականը սկսի ձերբակալությունները։
Ինչու է Նիկոլ Փաշինյանին պետք հորինել նման բան․ դա գալիս է իր վախերից։ Օրերս՝ Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ խոսելիս ասացի, որ այս մարդը վախերի մեջ է։ Սրանով շահագործում է իրավապահ համակարգը՝ իր հոգեբանական վախերի համար։ Փորձում է ցույց տալ, որ իրավապահները իր ծառաներն են, պատրաստ են ենթարկվել իր ամեն անհեթեթ հրահանգին։ Կարող եմ այ էդպես մի հատ բան մոգոնել, վերագրել ում ուզում եմ ու ուղարկել հետևներից։ Տեսեք՝ իմ հանձնարարականները կատարում են՝ ինչքան էլ աբսուրդ լինեն դրանք։ Էսօր են կատարում, հո ամեն օր չեն կատարելու։
Բայց մարդկանց մոտ լիքը հարցեր են առաջանում էս ձեր շոուից։ «Հեղաշրջման պլանը», շարունակությունը, իրենց սաղ կուսակցությունով տարածելը։ Էդ ձայնագրությունները դեռ քննչական գործընթացի մեջ են, միանգամից հրապարակում են, նախաքննություը ավարտվե՞լ է, բոլորին հարցաքննե՞լ են։ Մի հոգու բռնում եք, ասում եք՝ նախաքննական գաղտնիք է, չենք կարող մանրամասներ ասել, փաստաբանները իրավունք չունեն տեղեկություն տալ, իսկ էս պարագայում ՔԿ-ն, վարչապետը, ԱԺ նախագահը չգիտես որտեղից հրապարակում են նյութեր։ Սա միանգամից վստահություն է առաջացնում, որ սա պլանավորած, կազմած-կարած շոու է՝ հատուկ քաղաքական նպատակով։
Կամ տեսանյութը հրապարակում են, մեջը որսորդական զենքեր են, շշեր են ինչ-որ, կողքը թղթեր են դրված, որ ասում են՝ էդ որսորդական հրացանների թույտվություններն են։ Ցանկացած մարդու տուն կարող է թույլտվությամբ որսորդական հրացան լինի, գնացեք սարքեք տեռորիստ։ Շատ մեծ կասկած կա ձայնագրությունները Բագրատ սրբազանի և այլոց հետ ոնց է արվել, ով է արել, արդյոք փորձաքննությամբ հաստատվա՞ծ է, որ դա արհեստական բանականությամբ սարքած չէ, լավ մոնտաժած, դեսից-դենից կտրած-բերած չէ։ Չէ՞ որ այս իշխանության հրապարակածների ու ասածների հետ կապված խորը կասկածներ ունենք արդեն երկար տարիներ։ Էս մարդիկ ինչ աել են, հրապարակել են, պարզվել է, որ ոչ թե կիսատ, այլ լրիվ սուտ էր։ Հիմա հասարակությունն ինչո՞ւ պետք է վստահությամբ վերաբերի այդ ձայնագրությւոններին, տեսագրություներին։ Կարծում եմ՝ պետք է ավելի շատ թերահավատորեն վերաբերի։
Շատ խնդալու է թուղթը՝ այսպես կոչված նախարարների ու կառավարության կաբինետի։ Չգիտես ինչի՝ սոցապնախարարի անունը գրված է, բայց ներքին գործերինը գրված չէ, այն դեպքում, որ դա ցանկացած հեղաշրջման պարագայում կարևոր պաշտոններից է, թե ով է ստանձնում և փորձում արած հեղաշրջումը պահպանել։ Այսինքն անգամ դիլետանտի մոտեցումներով՝ հեղաշրջման մասով, լիքը կասկածներ է առաջացնում իրենց հրապարակածները։
Իսկ այն, որ նրանք կարող են մասնավոր զրույցներուըմ ինչ-որ բաներ խոսել, ժողովուրդ ջան, դա ամենախնդալուն է։ Բցեք ձեր ֆեյսբուքյան էջերը ու տակը տեսեք մեարդիկ ինչ ասես գրում են՝ կոչեր են գրում, ամոթանք են տալիս, որ հեղարջում չեն կարողանում անել, անիծում են, որ ձեզ ուժով չեն հեռացնում, որ էսքան մնացել եք։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների ցանկացած գրառումների տակ էդպիսի մեկնաբանություններ են։ Դուք էսքան աղետ եք բերել ժողովրդի գլխին, չեք գնում ինքնակամ, ասում եք՝ էս ամեն ինչը հաղթանակ է, բա ի՞նչ ռեակցիա եք ուզում, որ ժողովրդի մոտ առաջանա։ Եթե դու օրինական ու նորմալ պրոցեսը չես կարողանում գնահատել, չես կարոսղանում վեր կանգնել քո անձնական վախերից ու շահերից ու գործել էնպես, ինչպես քեզանից սպասում է և պահանջում է հանրությունը, առաջանում են այնպիսի ռեակցիաներ, որը դուք ամեն օր տեսում եք։
Էս ձերբակալությունների, սպասվող կալանքների նպատակը, կարծում եմ՝ բոլորովին ընդդիմությանը վախեցնելը չէ, Նիկոլը չգիտի՞, որ չի կարող խեղճացնել ընդդիմությանը սրանով։ Ընդհակառակը, մոտիվացնելու է մարդկանց։ Նիկոլն ունի հիմա էնքան ցածր վարկանիշ, որ քանի հոգու էլ ձերբակալի ու ինչ ուղեկցող տեքստեր էլ գրի իր Ֆեյսբուքում, դրանով չի խեղճացնի։ Բագրատ սրբազանին պետք է ջձերբակալությամբ վախեցնե՞ն, թե՞ Արա Ռոստոմյանին։ Ռոստոմյանի հետ կատարվածը հատկապես ուզում եմ շեշտել։ Պատերազմում անմահացած Հակոբ Ռոստոմյանի հայրն է։ Հորը ձերբակալել են, քանի որ չի հաշտվում նրա հետ, որ իր որդուն Նիկոլ Փաշինյաննը զոհ է տվել հանուն ոչնչի։ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ քո որդին կարող էր չզոհվել, բայց տարա զոհեցի, որ ինձ չասեն դավաճան։ Հիմա էդ մարդու տունը խուզարկել են, բան չեն գտել, բայց տարել են։ Բագրատ սրբազանի տանից ինչ-որ արկղերով թղթեր են տարել․ օրերս գիրք էր հրատարակել, երևի դրա սևագրերն են, տողատակերում հեղաշրջման պլան ման կգան։
Մարդիկ իշխանափոխության պահանջի մասին վաղուց են խոսում, վաղուց են ձեր հեռացումը պահանջում ու պահանջում են ոչ թե գաղտնի պլաններով, այլ բացահայտ, ուղիղ եթերներով, արդեն մի քանի տարի։ Դուք գնացել եք էն մարդկանց տները, ովքեր առավոտից իրիկուն եթերներով ձեր հրաժարականն են պահանջում ու դա ներկայացնում եք հեղաշրջման պլա՞ն։ Ու շատ խնդալու է, որ հրապարակել են մի պլան ու ձերբակալել են մի բանի համար, որը, ըստ իրենց, պետք է տեղի ունեցած լիներ, ըստ իրենց, 2024 թվականին։
Ո՞ւմ էր ուղղված նիկոլենց սարքած «պլանը»։ Բացի այն, որ իր վախերն էր փարատում, փորձենք սա հասկանալ, թե էլ ինչ կա սրա տակ։ Միանգամից ասեմ, որ ժողովրդին ուղղված չէր։ Նորից եմ ասում, հենց Նիկոլի էջում հրապարակած էդ պլանի տակ ու բազմաթիվ էջերում մարդիկ գրում էին՝ երանի քեզանից ազատվելու պլան լիներ։ Ամեն օր է մեծանում մարդկանց թիվը, ովքեր պահանջում են քո հեռացումը։ 2018 թվականի հոկտեմբերին մի հատ էդպիսի տրյուկ արեցիր, թե բա՝ իշխանութունը ժողովրդի ձեռքից ուզում են խլել, եկեք փրկենք․ հազարավոր մարդիկ եկան շրջափակեցիր ԱԺ շենքը։ Հիմա քո կոչով մի ավտոբուս մարդ չի հավաքվի։ Գյուղացին, որ նախորդ տարի ծիրան է մթերել 400 դրամով, դրանից մեկ տարի առաջ 350 դրամով, իսկ այսօր 100 դրամով, որովհետև սաղ պետությունների հետ թարսվել ես, ու չեն կարողանում մթերել, այ էդ գյուղացին երեկ հարցնում է՝ լավ, ե՞րբ ենք սրանից պրծնելու, որ ես իմ չարչարանքից օգուտ ստանամ։ Էն ծնողը, որի երեխան ընդամենը մի քանի օրից պետք է բանակ գնա, մտել է ֆեյսբուքում գրում է՝ ե՞րբ ենք ազատվելու էս չարորակ ուռուցքից, որ տղայիս հանգիստ խղճով բանակ ճանապարհեմ։
Մարդիկ երեկ տեսնում էին, որ մարդ ու կին քննարկում էիք քո սեռական օրգանները ցուցադրելու հարցը, ու էդ մարդիկ վաղուց են պահանջում, որ դուք՝ որպես ոչ կոմպետենտ, խայտառակ իշխանավորներ, հեռանաք։ Ու ՀՀ քաղաքացին, հայ ժողովուրդը՝ չնչին բացառություններով, բնավ չի անհանգստանա նրանից, որ դու հնարավոր է կորցնես իշանությյունը։ Ասօր ՀՀ քաղաքացու երազանքն այն է, որ դու ավարտես քո իշխանական գործունեությունը և ոչ թե վերադառնաս ընդդիմադիր կյանք, այլ բանտային։
Կձերբակալել ես ու կկալանավորես մի քանի ընդդիմադիրի, 10, 20, գուցե ավելի շատ, բայց քեզ ընդիադիր չէ էդքան հոգի․ քեզ ընդդիմադիր է ժողովուրդը։ Դա՛ է քո պրոբլեմը, դա՛ է քո վախերի պատճառը, ու դրանից դու չես ազատվի։ Դու գիտես, որ ժողովրդի մոտ չունես աջակցություն, դրա համար էլ դու ուրիշ տեղ ես փնտրում այն։
Թե ում են ուղղված այս ռեպրեսիանիերը, ճիշտ գնահատեու համար պետք է նաև ժամանակը հասկանալ․ ինչո՞ւ այս գծած պլանը սկսեց Թուրքիա այցից անմիջապես առաջ ու թափ հավաքեց Թուրքիա այդ այցից անմիջապես հետո։ Այցից առաջ մի ազդակ ուղարկեց թուրք բարեկամներին՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին, այցից հետո տտեռոր է սկսել ընդդիմախոսների դեմ։ Մամուլը գրում է, որ զանգել են պոլսահայ համայնքի ներկայացուցչի, որը Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություն ունի, նա ասել է՝ Թուրքիայում ապշած են մնացել Փաշինյանի պահվածքից․ ոչ մի հարցում Նիկոլը չի փորձել հակադրվել, ինչ ասել է Էրդողանը՝ համաձանել է, անգամ ինքն է առաջարկել բաներ, որ Էրդողանի մտքով չէր անցել՝ կսած զինանշանի վրաից Արարատը հանելուց, մինչև ռուսական ռազմաբազաների հանում, Ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարում: Ըստ երևույթին, Նիկոլի պատվիրակության անդամներն էլ էստեղ-էնտեղ պատմում են, թե ինչ ջերմ ընդունելություն է եղել, ինչ ուրախություն ու զարմանք։ Ու Թուրքիայից վերադառնալուց հետո շարունակում է այն, ինչ սկսել էր հունիսի 18-ին՝ Սամվել Կարապետյանի վրա գրոհով։ Կրկնում եմ՝ Հայաստանի պետականության գնով, անկախության ու ինքնիշխանության գնով, մեր պատմական անցյալի, պահանջատիրության գնով նա Թուրքիայում փորձել է լուծել իր քաղաքական երկարակեցության հարցը։
Ու սա, ըստ երևույթին, ոչ թե հեղաշրջման պլան է, այլ ավելի շուտ Նիկոլ-Էրդողան-Ալիև համատեղ պլան հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ։ Պլանն էլ, ըստ երևույթին գծվել է Ստամբուլում։ Դրա համար, եկեք մեզ մի՛ կերակրեք հերթական ստախառը տեսարաններով, որը հեսա հերքելու են, որը լիքը հարցեր է առաջացելու, ոչ մի հարցի չեք պատասխանելու, ընդամենը անընդհատ գոռալու եք՝ հեղաշրջում, հեղաղշրջոմ։ Հեղաշրջումը դու եք արել 2018-ին՝ մի լոզունգով եք եկել, հիմա ունենք լրիվ հակառակը․ 2021 թվին լրիվ ուրիշ լոզունգով վերարտադրվեցիք, հիմա լրիվ ուրիշ պատկեր է։ Դա՛ է հեղաշրջումը, որ վստահություն ես ստանում լրիվ ուրիշ ծրագրի համար, անում ես ուրիշ բան։ Բա ինչի՞ համար են ասում դավաճան։ Հեղաշրջումը դա է։
Կարճ ասած՝ հորնել պլան, մեղադրանք ու մարդկանց տանել բանտեր, դրանով իշխանությունը վերջին ջանքերն է թափում ինքնապահպանման համար։ Սա նման է ծովում խեղդվողի անկանոն շարժումներին։ Նրա ամեն մի քայլ իր դիրքերը էլ ավելի է թուլացնում։ Նիկոլ Փաշինյանի այս անկանոն քայլերի արդյունքում այն մարդիկ, որոնք անտարբեր էին ու հեռու քաղաքական գործընթացներից, սկսում են հակակրել իշխանությանը։ Իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը վերարտադրվելու շանս ուղղակի չունի»։