Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ կալանքի տակ գտնվելու պայմանները ՔԿՀ-ում որոշել են խստացնել։ Նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
ՀՀ ԱՆ ՔԿԾ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ նրան արդեն տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Թե որն է տեղափոխման պատճառը՝ դեռևս հայտնի չէ, ՔԿԾ-ից նշում են՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով։
Աղբյուրը հիշեցնում է, ո Սամվել Կարապետյանի տեսակցությունները սահմանափակված են՝ բացառությամբ ընտանիքի անդամների և փաստաբանների հետ, սակայն, նկատի ունենալով, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պայմաններն առավել խիստ են, հնարավոր է, որ փորձ արվի առավել մեկուսացնել Կարապետյանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։