Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի կենտրոնի երկնքում
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի կենտրոնի օդային տարածքում, լսվում է ՀՕՊ համակարգերի աշխատանքի ձայնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Իրանի զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հետ են մղվում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Թեհրանի տարբեր շրջանների վրա:
Իսրայելական կողմն իր հերթին հայտնել է իրանական հարվածների մասին։ Երկրի տարբեր շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները։