Դամասկոսի մոտ գտնվող հույն ուղղափառ եկեղեցում հավատացյալները հարձակման են ենթարկվել
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Սիրիական հեռուստատեսության թղթակիցը հայտնել է, որ մարդիկ են զոհվել և վիրավորվել հունիսի 22-ի երեկոյան երեկոյան Դամասկոս քաղաքից հարավ-արևելք գտնվող Ալ-Դուեյլա շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հույն ուղղափառ Մար Էլիաս (Սուրբ Եղիայի) եկեղեցում, որտեղ ծխականներ են եղել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Լրագրողը, հղում անելով եկեղեցում հարձակման պահին գտնվող ականատեսներին, պատմել է, որ երկու զինված մարդիկ սկսել են կրակել հավատացյալների վրա, իսկ հետո նրանցից մեկն իրեն պայթեցրել է:
Ներքին անվտանգության ուժերը շրջափակել են պայթյունի վայրը փրկարարական թիմերի հետ տուժածներին տարհանելու համար: