Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One)
11
«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Պատերազմ Արցախում
«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ»

Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի. Ամենայն Հայոց կաթողիկոս

Ամենայն Հայոց կոթողիկոս Գարեգին Երկրորդի պատգամը Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնին.
«​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամեն։
Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք,
քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»
(Ա Կորնթ. 3.11)։
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոգ այս օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների՝ հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից և սփյուռքի համայնքներից։ Հայրական սիրով ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները ամենքիդ։
Հավաքվել ենք Քրիստոսի էջքով նվիրագործված այս սրբավայրում՝ վերանորոգելու սիրո ու նվիրումի մեր ուխտը առ Աստված ու հայրենին և առ Սուրբ Էջմիածինը, որը Տիրոջ նախախնամությամբ դարձավ մեր ազգի հոգևոր զարթոնքի զորությունը, մեր ինքնության դարբնոցը և նոր շունչ ու ավյուն հաղորդեց մեր ժողովրդին, մեր բազմադարյա պատմության ընթացքին։
Աստված մեզ ընդունեց իբրև ազգ սուրբ և ժողովուրդ սեփական (Ա Պետր. 2.9) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով ազգիս պարգևեց Սուրբ Էջմիածինը որպես փրկության տապան և մեր հավատքի անսասան վեմ ու հիմնասյուն։ «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսինն է» (Ա Կորնթ. 3.11),- ասում է Պողոս առաքյալը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում։ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմագիծն է, մեր սիրտն ու ոգին է, մեր անցյալն ու ներկան և մեր ապագան։ Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը։ Չկա Սուրբ Էջմիածին առանց հայության, և չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի։ «Ի վերայ Աջոյն և Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապեալ կան»,- ճշմարտապես արձանագրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը։
Սուրբ Էջմիածինը անշեջ ու լուսավոր փարոս է մեր ժողովրդի փրկության ճանապարհին։

Կաթողիկոսանիստ Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ Հայրապետական առաջնորդություն և օրհնություն է բաշխվում համայն հայությանը։ Քրիստոսաէջ այս վայրում դարեր առաջ Հայրապետական Աթոռի վերահաստատումով ազգս հայոց համախմբվեց Հայաստանում և վերականգնեց իր անկախ պետականությունը։ Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը, ցավալիորեն, կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Բայց հավատավոր մեր ժողովուրդը, ունկնդիր Տիրոջ խոսքին, թե՝ «ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. 12.25), միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը և ի սեր հայրենյաց համախմբվածությունը։

Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները։
Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված՝ հայոց պետականությանը։

Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի՝ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։

Սուրբ Էջմիածինը՝ հավատարիմ հոգեփրկչական և ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը, հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը և համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։

Սիրելիներ, որդիական հավատարմության զգացումներով այսօր դուք՝ որպես ուխտավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եք՝ օրհնություն ստանալու տոնի առիթով դուրս բերված Տերունական Սուրբ Խաչի Մասունքից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջից, Սուրբ Գեղարդից և երկրպագության համար ձեզ մատուցված սրբություններից։ Այս սրբությունների հրաշագործ զորությամբ մեր բարդ ու վտանգաշատ ժամանակներում փորձությունների մեջ մխիթարություն պիտի գտնենք, ուժ առնենք նեղությունները դիմագրավելու, բարօր կյանք ու լուսավոր ապագա կերտելու։

Սուրբ Էջմիածնի տոնի այս նվիրական օրը առաքյալի խոսքով պատգամում ենք ձեզ․ «Հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16.13-14)։ Հավատարիմ մնացեք Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածնին, ձեր ինքնությանը։ Հաստատակամությամբ պաշտպանեք մեր պատմությունն ու սրբազան մեր արժեքները, մեր հավատքը, սրբությունները և նախանձախնդիր եղեք ազգաշեն ու հայրենօգուտ բարի գործերի մեջ։ Ապրեք համերաշխությամբ, միմյանց հանդեպ հոգատարությամբ և միշտ ընթացեք աստվածահաճո ուղիներով։
Հավատում ենք, որ մեր ժողովրդի սերն առ Աստված և նվիրումն առ հայրենին ամուր հիմք ու երաշխիք են մեր համընդհանուր իղձերի ու տեսիլքների իրականացման, մեր խաղաղ ու անվտանգ կյանքի։
Այս հոգենորոգ օրը Հայրապետական
Մեր գնահատանքն ենք բերում ձեզ և Մեր բոլոր զավակներին, ովքեր մշտապես, ինչպես և Եկեղեցու դեմ իրականացվող դատապարտելի արշավի այս օրերին իրենց անսակարկ սերն ու աջակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն։
Միասնական աղոթքով հայցենք հավատքի մեր Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Տրդատ թագավորի բարեխոսությունը, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հավատով ու հույսով։
Աղոթենք արցախցի մեր քույրերի ու եղբայրների համար` զորակից լինելով նրանց նեղությունների ու դժվարությունների հաղթահարման գործում։
Աղոթենք Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զավակների ազատ արձակման, ինչպես նաև մեր երկրում հանիրավի կալանավորված մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատության համար։ Խնդրենք Ամենակալից, որ Իր Սուրբ Աջի պահպանությունն ու հովանին և Քրիստոսադրոշմ Սուրբ Էջմիածնի առատ օրհնությունները միշտ տարածյալ լինեն մեր ազգի և հայոց աշխարհի վրա։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ: Ամեն»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>