Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, եթե անհրաժեշտ լինի։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով Իրանին հարվածներ հասցնելու կապակցությամբ իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձով։
«Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել րոպեների ընթացքում», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Ըստ Թրամփի՝ Իրանում կան «շատ ավելի շատ թիրախներ», և կիրակի երեկոյան ԱՄՆ-ն կարողացել է հարվածել «դրանցից ամենադժվարին և, հավանաբար, ամենավտանգավորին»։
Աղբյուր՝ News.am