Սերբական Հանրապետության նախագահը աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
»Արևմուտքի հրահրմամբ եկեղեցու ինստիտուտը ոչնչացնելու փորձ», — @SputnikLive-ին այսպես է մեկնաբանել է Սերբական Հանրապետության (պետական կազմավորում Բոսնիա և Հերցոգովինայի կազմում) նախագահ Միլորադ Դոդիկը գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության և հայկական իշխանությունների կողմից եկեղեցու վրա ճնշման վերաբերյալ։
«Մեր եղբայրների համար Հայաստանի այս դժվարին ժամանակներում ես աջակցության խոսքեր եմ հայտնում մեր բոլորի անունից, ովքեր դավանում են ուղղափառություն և հավատում են, որ իրավունք ունենք տարածել մեր հավատքը, հավատալ Աստծուն և աղոթել մարդկանց խաղաղության և արժանապատվության համար», — ասել է Դոդիկը։