Փաշինյան-Էրդողան ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ հայտարարություն չարվեց. Արթուր Սուքոյան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլ-Էրդողան հանդիպումը տեղի ունեցավ վատագույն սցենարով։ Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ հայտարարություն չարվեց։ Սա հստակ վկայում է, որ այդ հակահայկական պայմանավորվածությունները այնքան ծանր ու զգայուն բնույթ ունեն, որ դրանց ամբողջական բացահայտումը միանգամից կարող է պայթյունավտանգ լինել։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը ընտրել է «կաթիլային» մարտավարությունը՝ մի մաս կհայտնի ԱԺ-ում, մի ակնարկ՝ կառավարության նիստում, մեկ այլ նշում՝ որևէ հարցազրույցում։
Մեր դառը փորձն արդեն ցույց է տվել, որ «չհայտարարվածը» մեզ վրա միշտ չափազանց թանկ է նստել։