Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Փաշինյանը դեմ է Նիկոլին (տեսանյութ)
29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Պատերազմ Արցախում
Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան Բա տենց դուխով տղա ես, ասեիր՝ Արշակ սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը «պլանով բիչոկ» եք փորձել ճխտել. Արմեն Աշոտյան Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավերին Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին․ Ռոբերտ Քոչարյան Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Այս 5 տարին բաց թողնված ժամանակ էր․ պետք է մշակվեր ռազմավարություն․ Սեյրան Օհանյան Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել 1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (տեսանյութ) ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Փաշինյանի մահացու վախերը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Տեսե՛ք։ Երեկ, այսօր, չգիտենք, պաշտոնից ազատման ՍՄՍ է ստացել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Ինչո՞ւ է ՍՄՍ ստացել, որովհետև, ըստ երևույթին, մի հատ սկզբում ստացել է, չի կատարել Փաշինյանի պահանջը Սամվել Կարապետյանին մասկի շոուով ձերբակելու վերաբերյալ, ստացել է երկրորդը։ 5 տարի շարունակ Արմեն Աբազյանը հլու-հնազանդ կատարել է Նիկոլ Փաշինյանի պահանջները՝ շատ դեպքերում, գրպանը դնելով սպայի պատիվն ու ուսադիրները։ Աբազյանը այդ պաշտոնին նշանակվել է 2020 թվականի կապիտուլյացիայից մեկ օր առաջ, ու Նիկոլի հետ միասին երկիրն անցկացրել պարտության, կորստի, միջով, կոմպրոմատներ են հավաքել տարբեր մարդկանց վրա, քրգործերի նյութեր են սարքել մարդկանց գլխին, բայց, այնուամենայնիվ, եղավ մի բան, որ հրաժարվեց անել, ստացավ իր բաժին ՍՄՍ-ն ու գնաց-հասավ պաշտոնանկ եղած մյուս հնազանդներին․ ինչպես Թումանյանը կասեր՝ գնաց խառնվեց հազար տարվա մեռելներին կամ ինչպես Նիկոլը կասի՝ գնաց հասավ Նիժնի Տապըռ։ Կրկնում եմ՝ բոլոր պաշտոնյաների համար․ ինչ ջանասիրությամբ էլ ամենասև գործը անեք Նիկոլի համար ու իր պահանջով, մեկ է՝ նա օգտագործելու է ու դուրս շպրտի՝ առանց պարտքի զգացում ունենալու։ Էս առումով Նիկոլն ու Ալիևը իրար շատ նման են։ Փաշինյանը ևս պետք է իմանա, որ ինչքան էլ հլու հնազանդ կատարի Ալիևի պահանջները, մեկ է՝ ինչ-որ մի փուլում լինելու է մի պահանջ, որը չի կարողանա կատարել․ կարող է, օրինակ, այդ պահանջը վերաբերի իր ընտանիքին, ու չկարողանա կատարել, ու, հաստատ, հայտնվելու է Ալիևի սև ցուցակում, մոռանալու է էն բոլոր լավությունները, որ արել է Նիկոլը Ադրբեջանի ժողովրդի համար, ու հրապարակի այ էն բազմաչարչար կոմպրոմատները։

Նիկոլ Փաշինյանի երեկվա քայլերը, ասօրվանը ևս, քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի մեջ են տեղավորվում։ Ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից գոռգոռում էր, թե Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը դատվելու են, ու խնդրեմ՝ Փաշինյանի օգնական դատախազը անմիջապես բերել է նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նախագիծ։ Գործարար Սամվել Կարապետյանը աջակցող խոսք է ասում եկեղեցուն, Նիկոլը արձագանքում է կատաղած՝ դե հիմա ես իմ ձևով կանեմ։ Իր ձևը ինքը չէ, իր ուժը իր սեփական ուժը չէ, իր «ձևը» դատախազն է, քննչականն է, 6-րդ վարչությունն է, բերետներն են, պարեկներն են։ Իր «ձևը» պետական ռեսուրսն է, որը արևածաղկի պես չրթում է։ Երեխաներ կան, որ ինչ-որ լավ խաղալիք են ունենում, որից մյուս երեխան չունի, հանում ջիջիլ են գցում։ Նիկոլի էդ խաղալիքը ոստիկանությունն է, իրավապահ համակարգն է։

Ժամեր շարունակ պահել էին Սամվել Կարապետյանին 6-րդ վարչությունում, ապա քննչական կոմիտեում, որ մի հոդված կարողանային հորինել, ու 40 վայրկյանանոց տեսանյութից հանեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանք։

Մի քանի օր է, ինչ մեզ քիպ-կպած հարևան երկրի դեմ պատերազմ է։ Մի քիչ որ ռումբը շեղվի ուղուց, ընկնելու է մեր գլխին․ պարզ չէ, թե էդ պատերազմը մեր պետություն երբ ու ոնց է տեղափոխվելու․ բայց որ որևէ ձև տեղափոխվելու է՝ փաստ է։ Մեր ժողովրդի վստահության քվեն ստացած ու միլիոն անգամ այդ քվեն դավաճանածը իսկական պատերազմ է հայտարարել Հայոց եկեղեցուն ու երեկվանից արդեն ազգային բարերար Սամվել Կարապետյանին, ինչ է, թե իր գործողությունները քննադատում են: Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի շուրջ, պատճառը, կարծում եմ, Նիկոլի վախերն են։ Սավել Կարապետյանը Հայաստանի ամենախոշոր գործատուներից է, ունի տասնյակ հազարավոր աշխատակիցներ, ու հիմա, երբ Նիկոլի տակից աթոռը գնում է, ինչպես որ պարանը վիզը գցած կախվողի տակից ճոճվում է աթոռը, այ էդպես Նիկոլը վախենում է բոլորից։ Նիկոլ Փաշինյանը վախեցել է, որ Սամվել Կարապետյանը, երբ ասում է մենք մեր ձևով կմասնակցենք այս ամեն ինչին, նշանակում է․․․ Դե հիմա պատկերացրեք Նիկոլի ֆանտազիան հոգեկան այս վիճակում ինչեր կպատկերացնի։ Ու գրոհ է սկսում էդ վախից դրդված։ Նիկոլ Փաշինյանը արդեն բավական երկար ժամանակ ապրում է ամենօրյա վախերի մեջ։ ԱԱԾ տնօրենը դիմակավորված ու ցուցադրաբար չի ձերբակալել Փաշինյանին, ինչպես որ նա կուզեր, ու նա վախեցել է, որ ահա, ուրեմն ձեռքիցս գնում է, էլ չեն ենթարկվում ուժայինները․ դա իր համար, ժողովուրդ ջան, մահի պես բան է։ Նիկոլի տան մոտ սալյուտ են խփում, նա վախենում է, թե ռումբ է, իր վրա են եկել, ու իմանալով որ սալյուտ է՝ աշխատանքից ազատում է ՊՊԾ պետին ու արգելում է երկրով մեկ սալյուտները։ Սա սարսափների մեջ է, արդեն անդադար, պերմանենտ։ Կարող է կողքով արագ անցնես, ինֆարկտ ստանա։ Ու հիմա ինքը վախենում է՝ կարող է Սամվել Կարապետյանի իր ձևերով՝ իր աշխատողներին հանի փողոց, ու ենթադրում եմ՝ դա կանխելու համար որոշում է՝ գոռալ, թե հեսա ՀԷՑ-ը պետք է պետականացվի: Նիկոլի տրամաբանությամբ, եթե ՀԷՑ-ը ազգայնացվեց, աշխատողները ավտոմատ դառնալու են իր աշխատողները, և նրանց կարող է տանել, ասենք որևէ համայնքում ՔՊ թեկնածուի քարոզարշավին։ Իսկ հիմա էնտեղ ընդդիմադիրներ են։ Դա Նիկոլի տրամաբանություննէ։ Ընդդիմադիրներն ամենուր են, իհարկե, բայց դա այլ թեմա է։ Այ էդ վախերի պատճառով է, որ նա կատաղում-փրփրում է ու դիմում իրավապահներին՝ իր միակ գործիքին, դե հա մեկել հերթական բլեֆն է գոռում, որ քարոզչական ու հոգեբանորեն ազդի։

Կարո՞ղ են ՀԷՑ-ը ազգայնացնել․ հա, տեսականորեն՝ կարող են, կարող են փայ մտնել, ինչպես մի շարք հիմնարկներում էր, կարող են փակել, պայթեցնել, քանդել, ինչպես լիքը հիմնարկներում։ Բայց հետո՞ ինչ եք անելու, կարալու եք վերականգնե՞լ, անխափան աշխատեցնե՞լ։ Սրանք, որ մի աղամանի բարեփոխում չեն կարողանում անել, մի տոպրակի բարեփոխում չեն կարողանում անել, սրանք, որ սիգարետի արգելքը սրճարանում չեն կարողանում կազմակերպել, սրանք կարո՞ղ են ռազմավարական հիմնարկի անխափան աշխատանք ապահովե՞լ, իսկ ՀԵՑ-ը վերաբերում է բոլոր-բոորին, քանի որ բոլորն ունեն լույս ու դրա կարիքը։ Արդեն կարող եմ ասել ինչ է լինելու․ հոսանքը թանկացնելու են, ռեժիմն էլ բերեն հովհարային անջատումների։ Եթե ոլորտ առ ոլորտ թվարկելով գանք, ուր մատ են կպցրել՝ քանդել են, բա էստե՞ղ ինչ են անելու, պատկերացնու՞մ եք։ Դուք գաղափար կազմում ե՞ք ՀԷՑ-ը ինչ է, ոնց է կառավարվում, ինչ ջանքեր են։ Տաշիր Պիցցան, որ հերթով փակում եք, է դրանով վատություն եք անում էդտեղ աշխատող մարդկանց, որոնք փող չեն ստանա, էն մարդկանց որոնք մինիմալ փողով համեղ սնվում էին, մեծ հաշվով․ այդ մարդիկ կարող են այլ տեղ տեղավորվել և աշխատել, այլ տեղում սնվեն, բայց ՀԷՑ-ը, չեք կարող փակել, չեք կարող սովորական մարդուն զրկել հոսանքից, ինչ է թե բան է ասել ոչ ձեր Նիկոլի սրտով։

Ու այստեղ շատ է աչքի խբում վրեժխնդրությունը, փոքրոգությունը․ կապ չունի, թե դու ինչ բարեգործություն ես արել, կապ չունի, թե ինչքան հարկ ես վճարում, քանի հազար աշխաատեղ ես ստեղծում, որ դուրսը էդ գումարներն աշխատում, այստեղ ես դնում, Նիկոլը պատրաստ է քանդել քո բոլոր բիզնեսները, գործազրկության տոկոս ավելացնել, տնտեսական աճի տոկոս պակասեցնել, Հայաստանի հեղինակության հետ խաղալ, բայց պատրաստ չէ լսել իր հասցեին քննադատություն, այն էլ՝ որը հնչում է իր ականջներում որպես սպառնալիք։ Իսկ աշխատել այնպես, որ քննադատությունները հնարավորինս քիչ լինեն, չէ, դե դա չի կարող։

Ասում է՝ մասնակցելուն ես հիմա կմիջամտեմ իմ ձևով․ իր ձևը ուժ ու հզորությունը չէ, վստահությունը չէ, այդ ամենը այլևս անվերադարձ կորսված են, իր ձևը իրեն լսող ու հնազանդվղ կառույցների ներկայացութցիչներն են, որոնք իրենց վրա են վերցնում Փաշինյանի հանցանքների պատասխանատվությունը։ Ու երբ էդ հրաման կատարողներն ասեն ստոպ, հերիք է, սա պետոյթուն է, հորդ տնից չես բերել, հաշվեք, որ Նիկոլ այլևս չկա։ Բայց կատարվողի համար պատասխանատվություն՝ բոլոր առումներով, լինելու է, ոնց տվել եք, էնպես ստանալու եք, իրավական եք տվել, իրավական կստանաք, հակաիրավական եք տվել, դուք եք ընտրել ձեզ համար նույն ապագան։ Նիկոլը, կրկնում եմ, այս ամենը անում է վախի պատճառով․ հենց այս՝ պատասխանատվության վախն է նրա մեջ մտել․ ձեզանից յուրաքանչուրը գիտի վաղը ինչ է անելու, Նիկոլը չգիտի վաղը իր հետ ինչ է լինելու, ինքը ու՞ր է լինելու, գիտի, որ շատ դժար է լինելու մնալը, վերարտադրվելը, չկա այլևս այն վստահությունն ու աջակցությունը, անգամ մոլի իրեն սատարողների մոտ, դրա համար էլ սենց ներվային է։ Այսօր, որքան էլ պարադոքսալ հնչի, իր ճակատագրի տերը ինքը չէ․ այս պահին իրավապահներն են, վաղը՝ Աստված գիտի, բայց հաստատ՝ ինքը չէ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի վախերը կրիտիկական կետի են հասել, առողջության համար վտանգավոր։ Անցնող տարիների ընթացքում նա բոլորից ստացել է թշնամու կերպար ու իր անհանդուրժողականության, ատելության պատճառով, բոլորին թշնամացրե իր հետ։ Ամենուր շրջապատված է հակառակորդներով՝ իր թիմից հեռացածները, հեռացվածները, եկեղեցին, պատերազմում զոհերի հարազատները, արցախցիները, սահմաամերձ բնակիչները, փոքր ու միջին ձեռնռրեցերը, հիմա՝ բարերարներն ու գործարարները։ Նրա համար թշնամի են բոլորը, բոլոր կառույցներն ու մարդիկ, որոնք կարող են վտանգ լինել իր անձնական անվտանգությանը։ Մեկին մեկ ջունգլիների օրենքով է կողմնորոշվում։ Դա խոսում է այն մասին, թե ինչքան թույլ է ինքն իրենով, իր կերպարով, իր խոսքով, և ուժեղ՝ մյուս բոլորը․ իսկ դա շատ շուտով քաղաքական հետևանք չի կարող չունենալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan