Փաշինյանական ոստիկանի կողմից հայ լրագրողուհու վրա հարձակման փաստով քրեական վարույթ է հարուցվել
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է.
«Ի գիտություն հանրությանը
Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր ոստիկանի կողմից հունիսի 16-ին հարվածելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով (441-ի 2-րդ մաս)։ Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։
Վարույթի ընթացքի մասին հավելյալ տեղեկություններ այս պահին չունենք»։