Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին
Դիտել նաև
Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը
Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում
Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք
Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ
Մտածում են՝ ինչպես համոզեն թուրքերին բացել սահմանները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից շատ չանցած՝ նկատեցինք, որ ԱԺ դահլիճում բյուջեի քննարկմանը հետեւող Նիկոլ Փաշինյանն անկանոն շարժումներ սկսեց անել եւ իր մոտ կանչեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ ինչ-որ հրահանգներ տվեց:
Ապա Կոնջորյանը ելույթ ունեցավ ամբիոնից՝ ՀԷՑ-ին ուղղված սպառնալից հայտարարություններ անելով, իսկ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ Եկեղեցուն եւ նրա բարերար Սամվել Կարապետյանին նվիրեցին հայտարարությունների ժամը։ Նշենք, որ այս նստաշրջանի վերջին հերթական նիստերը երեկ են մեկնարկել եւ կարող են երկու շաբաթ ձգվել՝ օրակարգի ընդարձակ լինելու պատճառով։ Պատգամավորները, սակայն, այս փորձությամբ չեն պրծնելու, արտահերթ նիստեր էլ են հրավիրվելու»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

