Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանին ազատել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի համապատասխան որոշումից։
Փաշինյանի որոշմամբ` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականություն- ների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։