«Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար». Իշխան Սաղաթելյան
Դիտել նաև
Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան
Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն». Իշխան Սաղաթելյան
Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը
«Երիտքպականները գերազանցում են երիտթուրք պարագլուխներին»․ Իշխան Սաղաթելյան
Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնելու և լռեցնելու Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ազդեցիկ պաշտպաններին։ Սա ուղերձ է մյուս գործարարներին ու դերակատարներին՝ թուրքական նախապայմանների հետ հաշտվելու պարտադրանքի մասին։
Այսօր մեր հայրենակիցները հերթական անգամ ականատես եղան՝ ինչպես և ինչու են այս տարիների ընթացքում ընդդիմադիրների դեմ իրականացվել վարկաբեկման ու թիրախավորման արշավները և բոլոր ապօրինի գործողությունները։ Սակայն ակնհայտ է նաև, որ Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար։ Այս պահին դեռևս այսքանը»։

