Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի ռազմական թիրախներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող իրանական ռազմական թիրախներին: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը:
Ըստ այդ տեղեկատվության՝ «այդ ընթացքում հարվածներ են հասցվել «երկիր–երկիր» դասի հրթիռների տասնյակ կայանքների և պահեստների»: «Բացի այդ, հարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող զենիթային հրթիռային կայանքների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին», - հավելել է մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ News.am