Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Անկարայում Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց մեր կողմից նկատենք, որ ինքնին նման հանդիպման փաստը ոչ մի լավ բան չի հուշում: Կարելի է ենթադրել, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները Թուրքիայից նոր հրահանգներ են ստացել, օրինակ ՀԱԵ-ի, Հայաստանի ազգային ուժերի դեմ պայքարելու և այլ՝ Հայաստանի ու հայության համար վնասակար ու վտանգավոր քայլերի վերաբերյալ: