Փոթորիկ Ապարանում (տեսանյութ)
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը:
Նշվում է, որ ըստ Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանի` վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան։