Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Իսրայելի ագրեսիայի սկսվելուց հետո պատերազմն առաջիկա օրերին կտարածվի այս ռեժիմի կողմից օկուպացված բոլոր տարածքներում և տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա, իսկ ագրեսորները կդառնան Իրանի վճռական և լայնածավալ պատասխանի թիրախ, հաղորդել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին։
Բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները հայտարարել են, որ «դիմակայությունը չի ավարտվի երեկվա սահմանափակ գործողություններով, Իրանի հետագա հարվածները կշարունակվեն, և այդ գործողությունները շատ ցավոտ կլինեն ագրեսորների համար»։
«Պատմությունը ցույց է տվել, որ սիոնիստական ռեժիմը բազմիցս պատերազմներ է սկսել իր հանցագործություններով, սակայն ապացույցները ցույց են տալիս, որ այս անգամ իսլամական հանրապետությունը մտադիր է հանցավոր ռեժիմին և նրա կողմնակիցներին ենթարկել իրենց սեփական չարագործ ճակատագրին»։
Թերևս, Իսրայելը և ԱՄՆ-ը՝ որպես տարածաշրջանում ահաբեկչության երկու գլխավոր սյուներ, պետք է առաջիկա րոպեներին սպասեն իրենց բարբարոսությունների հետևանքներին»,- գրել է իրանական լրատվամիջոցը։