Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ենթադրաբար սպանվել է Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով, հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը։
«Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է Իսրայելի հարձակումների հետևանքով»,-ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հաղորդավարը։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիի, ինչպես նաև երկու ատոմային գիտնականների՝ դոկտոր Թեհրանչիի և Ֆերեյդուն Աբբասիի զոհվելու մասին։
Բաղերիի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի ծովակալ Հաբիբոլլա Սայյարին։ Սալամիի պաշտոնը՝ ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին ղեկավար Ահմադ Վահիդին։