Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Ու էսքանից հետո զարմանում եք, որ էս օրին ե՞նք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է.«Այսօր՝ հունիսի 11-ի առավոտյան 8։30-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղի է ունեցել գազի ապայթյուն, բռնկվել է հրդեհ, եղել են ավերածություններ։ 2-4 հարկի բնակարանները փլուզվել են, մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Այս պահին հայտնի է 12 անձի հոսպիտալացման մասին, որոնցից 4-ն անչափահաս են։ Կա 4 զոհ, որոնցից 3-ը կին է։ Հիշեցի մի դեպքի մասին, որ 2018 թվականին էր կատարվել, իշխանափոխությունից ամիսներ անց, Նիկոլը անմիջապես շտապեց դեպքի վայր ու մանրամասները անընդհատ թարմացնում էր իր ֆեյսբուքյան էջում։ Նախ ինքն էր հրապարակում, հետո նոր ԱԻՆ-ը։ Բայց հիմա էլ 2018-ը չէ․ հիմա անգամ էդ լուրի տակ են մեղադրում Նիկոլին։ Այսօր իրար հետևից երեք գրառում արեց ֆեյսբուքում, մեկը պայթյունից առաջ, երկու՝ պայթյունից հետո, ավետարանից մեջբերում արեց, թե՝ մի տվեք սրբությունը շներին. և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք։ Աստվածային խոսքեր․ ավելացնեմ՝ իշխանությունն էլ չի կարելի տալ խոզերին ու շներին։

Այդ իշխանավորի պահվածքը հետևյալի մասին է՝ պայթյուն կլինի, տուն կփլվի, մարդ կզոհվի, կկրակեն, կզավթեն, ես Ալիևի օրակարգից չեմ շեղվի։ Ալիևի օրակարգը կաթողիկոսն է, ուրեմն ես զբաղվում եմ էդ հարցով։ Տարբեր կառույցների ղեկավարներ Ազգային ժողովում հաշվետվություն են ներկայացնում․ բոլորի ճեպազրույցների թեման կուսակրոնության հավանական խախտումն է։ Բոլորը՝ առանց բացառության, ձախողել են իրենց աշխտանքը։ Ու զավեշտ է, որ էդ սաղ, որ պրավալ են տվել, համոզված են, որ իրենք պետք է մնան, բայց կաթողիկոսը պետք է գնա․ դե որովհետև Ալիևն է ուզում, Փաշազադեն ու Փաշինյանը։

Մի քանի ակնհայտ ձախողման մասին խոսենք։ Սյունիքի մարզպետն ասում է՝ հունիսի 6-ին անչափահաս երկու տղաները Ադրբեջանի օկուպացրած տարածք չեն անցել (օկուպցրածը իմ բառն է, իհարկե, ՔՊ-ականի համար այն Ադրբեջան է), շփման գիծը չեն հատել, գերի չեն ընկել։ Իսկ ո՞վ էր ասում, որ հատել են շփման գիծը․ Ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլի օրոք ֆեյք կառույց է դարձել, իր չճշտված, սուտ հայտարարությամբ սաղ երկիրը խառնեց իրար։ Որ ԱԱԾ տնօրենին հիմա հարց տաս կաթողիկոսի հեռացման փաշինյանական պահանջի մասին, երկար բարակ հստատ կխոսի, բյց իր ոլորտում խայտառակ ձախողում է։

Լավ, մինչև տղաների հայտնաբերվելը, բոլորս գիտեինք, թե գերի են, որովհետև էդպես էր ասել ԱԱԾ-ն․ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանին հարց են տալիս դեպքից, պատասխանում է՝ տեղյակ չեմ, ժողովուրդ ջան։ Պաշտպանության փոխնախարարարը ասում է՝ չեմ տիրապետում իրավիճակին։ Որ իրեն հարցնեք՝ ՊՆ-ում ինչ ես աշխատում, դա էլ չի կարողանա պատասխանել, ինչպես որ չէր կարողանում նշանակվելուց օրեր ու ամիսներ անց։ Որովհետև ՊՆ-ում ևս բարդակ է, ինչպես սատանա բռնող ԱԱԾ-ում։

Իսկ Քննչական կոմիտեում բարդակ չէ՞․ այդ կոմիտեի հափշտակած 590 հազար դոլարն էլ կոմիտեից են հափշտակում, ու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոգևորված ներկայացնում է, թե ինչքան լավ են աշխատել։ Երբ Քննչական կոմիտեից գումար են գողանում, դա նույնն է, որ, ասենք, զորամասից գողանան դրոշը։

Իսկ էկոնոմիկայի նախարարությունում, պետեկամուտների կոմիտեում բարդակ չէ՞։ ՊԵԿ-ի երեկվա հայտարարությունը կառավարության վախճանվելու մասին էր։ Հայկական բեռնատարները կուտակված են Վրաստանում, չեն թողնում հատել սահմանը, ստուգումներ են անում, կոնյակագործները սննկանում են, ակցիաներ են անում, աշխատատեղեր են կրճատում։ Պետեամուտների կոմիտեն ասում է՝ քանի որ խնդիրը չի լուծվում, բեռնատարները կուտակվում են, ուրեմն չենք թողնելու այդ բեռնատարները Հայաստանից դուրս գան։ Սա Հայաստանի կառավարության՝ խնդիրները լուծելու ձևն է, փաստորեն։ Էկոնոմիկայի նախարարը մեծ-մեծ խոսում էր, խոստանում էր Վրաստան գնալ-կարգավորել․ բա ինչի՞ չգնաց․ թե՞ չընդունեցին։ Նիկոլը վրաստանի վարչապետին փաթաթվում է․ արտահանողի խնդիրը լուծիր, փաթաթվելդ ջհանդամին։ Հայաստանի բեռնատարների տարանցման խնդիրը լուծելը սրանք տեսան բեռնատարների ելքը երկրից արգելելու մեջ։ Կոնյակագործներ ջան, ձեր կոնյակները ինքներդ էլ բացեք-խմեք։ Ես նման հաղորդագրություն չեմ հիշում իմ լրագրողանկան գործունեության ամբողջ ընթացքում։ Վախենամ՝ վաղը ասեն՝ քանի որ չենք կարողանում արտահանման հարցը լուծել, քանդեք խաղողի այգիները․ էն օրը իմացանք արդեն ծաղիկների հետ են պրոբլեմ ստեղծում, քանդեք ջերմոցները․ վաղը կոչ կանեն կտրել ծիրանի ու մյուս այգիները։ էն որ ասում են գլխացավը բուժում են գլուխը կտրելով, սրանցն է։

Ժողովուրդ ջան էստեղ շատ ավելի մեծ վտանգ էլ կա․ հարևան, բարեկամ, եղբայրական երկրի տարածքով որ չեն կարողանում կոնյակ ու ծաղիկ տարանցել, ի՞նչ եք կարծում, անհրաժեշտության դեպքում զենք կկարողանա՞ն սրանք Վրաստանով տեղափոխել Հայաստան։ Չեն կարողանա, ինչպես որ, ըստ հրապարակված տեղեկությունների, չեն կարողացել պատերազմի ամբողջ ընթացքում։ Սա բարդակի արդյունք է։

Մեկ այլ կատարյալ բարդակ է ՆԳ նախարարությունում։ Հաաստանը, մինչև սրանց գալը, համարվել է աշխարհի աենաանվտանգ երկրներից մեկը․ այս պահին նկատի ունեմ ներքին անվտանգությունը։ Այսօր, սակայն, Հայաստանում մարդը շատ ավելի անպաշտպան է, քան Մեքսիկայում ու Սիցիլիայում։ Կարող է դուրս գաս զբոսանքի ու մի պատահական գյուա կպնի։ Երեկ՝ հունիսի 10-ին, վիճաբանություն ու կրակոց է եղել փողոցի մեջտեղը, Երևանի Ավան վարչական շրջանի ամենաբանուկ մասերից մեկում՝ շուկայի մոտ։ Վիրավորվել են երկու հոգի, որոնցից մեկը՝ պատահական անցորդ։ Սրանց օրոք կրիմինալ իրավիճակի տուժողները ոչ թե կամ ոչ միայն մասնակիցներն են, այլ պատահական անցորդները։

Մի քանի օր առաջ էլ 4-րդ գյուղում էին իրար ծեծել, հետո մեքենաներով հետապնդել, հետո պատահական անցորդների՝ մոր ու երկամյա որդուն, գցել ավտոյի տակ։ Մայրը մահացավ, որդին հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Գնացել-քվեարկել են քո «ապագա կա» կարգախոսին, որ սպանվեն փողոցներո՞ւմ։ Կրակոցները, դանակահարությունները մեր երկրում, հատկապես՝ Երևանում ու փողոցի մեջտեղը, ամենօրյա են․ մենակ հունիս ամսին արդեն մի քանի տասնյակ դեպք է եղել․ Երևանի Ամիրյան փողոցի բակում գիշերը դանակահարել են 22-ամյա երիտասարդի, Շենգավիթում շենքի բակում կրակել են, երկու հոգի վիրավորվել է, Վարդանանց փողոցում, ինքնաձիգից արձակել են 6 կրակոց, Դաիթաշենում դանակահարել են երիտասարդի, 8-րդ դասարանի աշակերտը էլի Երւևանում կրակել է դպրոցի պատուհանների վրա։ Արզնիում դնակահարված երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց և այլն, և այլն, և այլն։

Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք հանցագործությունները բազմապատկվել են, գողությունները, հատապես մեքենաների թալանը, սպանությունները, կրակոցները, թմրաշրջանառությունը։ Ու զավեշտը գիտե՞ք որն է․ էս բարդակի մեղավորներից մեկը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, աշխատանքից ազատվում է ոչ թե հանցագործությունների շատացման պատճառով, ոչ թե բեսպրեդելի պատճառով, այլ տիկին նախարարի հետ ինչ-որ կոնֆլիկտ ունենալու պատճառով։ Արամ Հովհանիսյանը համաժողովրդկան խաղաղ հավաքը ցրելու համար նռնակներ է կիրառում, մարդկանց ձեռք ու ոտք պոկում, չի ազատվում աշխատանքից։ Արամ Հովհաննիսյանը ցրում է արևտամետների 20 հոգանոց հակառուսական ակցիան, էն էլ շատ քնքույշ ձևով, երկու օր անց ազատվում է աշխատանքից։ Ո՞ւմ են նշանակում նրա տեղը․ քրեական հեղինակության հորեղբոր տղուն։ Մալադեց քեզ, տիկին Սարգսյան, գազ տուր, թե բա՝ նշանակվել է ոստիկանությունը բարեփոխելու համար։

Երեկ ՔՊ-ն նիստ է արել, քաղաքական հարցեր են քննարկել։ Հանցագործությունների, դժբախտ պատահարների, արտահանման ու էս թվարկածս բաների մասին խոսե՞լ են․ վստահ եմ՝ ոչ, մտքներով էլ չի անցել․ ավելի շուտ ուղիղ կապով քննարկել են Ադրբեջանի հետ Մայր Աթոռի նկատմամբ գրոհը։ Սրանց նպատակը իրենց բարիքների պահպանումն է։ Արդեն հաստատված է, որ նիկոլենք երբեք էլ ո՛չ երկրի մասին են մտածել, ո՛չ ժողովրդի․ մտածել են ու երազել են այն մասին, որ կառավարության շենքում ոչ թե նստած լինի ՀՀԿ-ն, այլ ՔՊ-ն, ոչ թե լինի Սերժ, այլ լինի Նիկոլ, ունենան իրենց սեփական օլիգարխները, պետբյուջեն լինի իրենց սեփական գրպանը, չուլաններից տեղափոխվեն առանձնատներ։ Երազել են բարիքների մասին, ու եկել-տիրացել են։ Էս խնդիրները էն ժամանակ էլ կային, մի քիչ ավելի պակաս արտահայտված, ու իշխանությունը էլի նույն կերպ էր արձագանքում։

Ու հետաքրքիր է՝ դու պետք է 2026 թվին գնաս քարոզարշավի, ասես մեզ ընտրեք, որ ի՞նչ լինի․ արտահանողի ճամփե՞ն որ բացես, հանցագործությունների դե՞մն առնես, ճամփիդ վրա ավտոյիդ անիվների տակ էլ մարդ չե՞ս լղճի, արտահանողը խնդիր չի՞ ունենա, թե՞ Շուշի ու Հադրութ հետ բերես։

Կարճ ասած՝ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ժողովուրդ ջան, ուրիշ բնորոշում չունի, քան, որ ոլորտ առ ոլորտ ապամոնտաժելով, քանդելով գնում են։ Որ ոլորտին կպնում են, քանդում են․ ԱԳՆ-ին կպան, դսշնակիցներից երկիր չմնաց, ՊՆ-ին կպան, բանակ չմնաց, տարածքային կառավարմանը կպան, սահմանամերձ գյուղեռր են հանձնում, ոստիկանույթանը կպան, հանցագործությունները կրկնապատկեցին․ հերթով քանդելով գնացել են։ Շատ դժվար է պատկերացնել անգամ քանդածի մասշտաբներն ու նաև, թե ինչ անարդկային ջանքեր են պետք վերականգնելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>