Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՍ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ է հրապարակել. «Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։
Սիրելի հայրենակիցներ, այս գիշեր, ժամը 01:00-ին Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան։ Ուստի Հայ առաքելական եկեղեցուն մեր զորակցությունը ցույց տալու համար կոչ եմ անում այս գիշեր ժամը 00:00-ին լինել «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին»։