Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք ՀՀ-ն թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումից․ Անդրանիկ Թևանյան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին պատերազմ է հայտարարել` Ալիևին ու Փաշազադեին դուր գալու նպատակով։ Որպեսզի ապացուցի, որ կողմ է, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի ծրագրին՝ առնվազն ադրբեջանցիների վերադարձի մասով։
Հետևաբար` Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումից։ Դա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում` ոչ առաքելական հայերի, աթեիստների և այլ ազգերի ներկայացուցիչների խնդիրն է դառնում Նիկոլ Փաշինյանին միասնաբար հեռացնելը։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից