«Մայր Հայաստանի» ներկայացուցիչը մասնակցել է Յալթայում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին (լուսանկար)
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը մասնակցել է հունիսի 5–ից 7–ը Յալթայում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին, որի խորագիրն էր «Զբոսաշրջության պոտենցիալը․ հիմնվելով ժառանգության վրա»։
Միջոցառումը կազմակերպել էր Յալթայի քաղաքապետարանը և «Միասնական քաղաքներ և Եվրազիայի տեղական իշխանություններ» միջազգային ասոցիացիան։
Կոնֆերանսին մասնակցել են տասնյակ երկրների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ՝ քաղաքապետեր, տեղական օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, բիզնեսմեններ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, լրագրողներ, փորձագետներ։
Կարեն Սիմոնյանը ներկայացրել է Գյումրիի զբոսաշրջային առանձնահատկությունները՝ մասնակիցներին կոչ անելով անպայման այցելել Գյումրի։