Կարմիր փորձանք կամ քաղաքապետարանը չի ընդունում դատարանի որոշումը. ո՞վ է մոլորեցնում վարորդներին. 5tv-ի ռեպորտաժը (տեսանյութ)
Կարմիր գծերում կայանելու համար չվճարել, վարորդներին հորդորում են «Մայր Հայաստան» շարժման անդամները: Երկու շաբաթ առաջ վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել քաղաքապետարանի որոշումը, որով 13 անգամ թանկացել էր կարմիր գծերում կայանելու վճարը: Եթե տուգանեն, վարորդները կարող են բողոք տանել Երևանի քաղաքապետարան ու դատարան: «Մայր Հայաստանը» կօգնի վարորդներին այդ հարցում: