«Նիկոլ Փաշինյանը խախտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը»․ «ՀայաՔվե»
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․
«Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Քաղաքականությամբ զբաղվել` նշանակում է պայքարել իշխանության համար։ Եթե քաղաքականությամբ զբաղվել ասելով` նկատի ունեն դիրքորոշում արտահայտելը, ապա յուրաքանչյուր քաղաքացի ազատ է` իր դիրքորոշումն արտահայտելու։
Եկեղեցին նույնպես` որպես կառույց, միավորում, հաստատություն, այնպես, ինչպես հասարակական, կրոնական, սոցիալական այլ հաստատություններ, կարող է ազատորեն իր կարծիքն ու պահանջներն արտահայտել, սա երաշխավորվում է օրենքով և Սահմանադրությամբ։ Իսկ հակառակը` եկեղեցու, մարդկանց, ընտանիքների կյանքին միջամտությունն անթույլատրելի է, արգելված է Սահմանադրությամբ։ Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը խախտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը, որը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունն ու ինքնավարությունը»։