Փաշազադեի ու Փաշինյանի բառամթերքն ու վերաբերմունքը նույնն են. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նկատում է. «Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի ու Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը Հայաստանի Հանրապետության ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են: Երկուսն էլ Հայաստանը դիտարկում են որպես «Արևմտյան Ադրբեջան» և ատում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Երկուսի նպատակներն էլ նույնն են: Պարզապես մեկը հանդես է գալիս որպես պատվիրատու, մյուսը՝ կատարող»: