Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ)
15
Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ) Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը Վարիանտ չկա. Ինչ է խոստացել Արսենյանի որդին Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Փաշինյանը վերածվել է տնաբույծ Զելենսկու (տեսանյութ) Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ) Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ)

Որքա՞ն մնաց Նիկոլի դատին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այս օրերին բոլորի քննարկման թեման է, թե ինչու է Փաշինյանը թիրախավորում եկեղեցուն․ տարածված կարծիք է, որ առաջիկայում շատ ավելի վատ բան է անելու, և սրանով քողարկում է նախապատրաստումը։ Անհասկանալի է, թե ինչու մտնել թեմայի տակ, որը իրեն միայն վնասում է։ Այս հարցի պատասխանը գուցե շատ պարզ է․ գուցե ընդամենը այսպես է անում, որովհետև այլ բան չի էլ կարող անել։ 2018 թվականին, երբ դա ուներ 80 տոկոսից ավելի վարկանիշ, շատերը էյֆորիայի ու զմայլանքի մեջ էին, բազմիցս խոսել եմ նրա տեսակի, էության ու էս օրվա մասին։ Հո գիտեի նրա որակները․ լրագրող է ու դեղին մամուլում վարկաբեկումներով, պիտակավորումներով աշխատող ժուռնալիստ է եղել, այլ բանի ընդունակ չէ։ Տարբեր ոլորտի մասնագեներ կան, չէ՞, որ ասում են ես հաջողակ բիզնեսմեն եմ, այլ գործով չեմ ուզում ու չեմ կարող զբաղվել, ասում են՝ ես լավ պատշար եմ, ես լավ վարունգ եմ աճեցնում։ Էս մարդն էլ էդպիսին է՝ փողով նյութեր գրող ու եթե սուտ է, դա առհասարակ հարց չէ իր համար։ Կյանքում չի աշխատել պետական համակարգում, բիզնես համակարգում․ հոդվածներ է գրել սրա-նրա դեմ, փող են տվել, որ իրենց դեմ չգրի և փող են տվել, որ ուրիշների դեմ գրի։

Ու թեև նստել է պետության ղեկավարի աթոռին, ընդունակ է և անում է լրիվ նույն բանը, ինչ մինչ այդ։ Մի զարմացեք, թե ինչու է այդպես անում․ դա՛ է կարողանում՝ դա՛ է անում։ Կարո՞ղ եք ասել, որ նա կարողանում է որպես ղեկավար որևէ գործառույթ նորմալ իրականացնել․ ո՛չ կարողանում է իր խոստումները կազմակերպել ու կատարել, ո՛չ պատերազմ կարողացավ ղեկավարել, էլ չասեմ՝ պատերազմում հաղթել, ո՛չ պետական ինստիտուտները համակարգել, որ արդյունք տան։ Ու միայն մենք չէ, որ գիտենք, որ չի կարողանում, ինքն էլ գիտի, խոստովանում է, որ 7 տարի նույն դասարանի վրա են մնացել։ Արշավում է եկեղեցու վրա, որովհետև, սիրելիներս, դա է կարողանում․ նա լավագույնս կարողանում է ընտրել թիրախ ու սկսել վարկաբեկումը, անկախ նրանից՝ տակը հիմք կա, թե օդում կախված տեղեկություններ են։ Ու որքան սուտ, այնքան իր համար ավելի լավ, որովհետև ստի վրա պալատներ սարքելը ավելի հեշտ է։ Որ ասես վարչապետ ես կոչվում, երեք աշխատատեղ բացի, չի կարող, բայց կարող է գրել հերյուրանքներ ու մտնել մեկնաբանություններին պատասխանել, իր պատկերացմամբ շեղելով, ցրելով, մի խոսքով՝ կռուտիտ անելով։ Այդտեղ, Նիկոլ Փաշինյանը, ոնցոր ձուկը ջրում է իրեն զգում։

Ասում են՝ ասուլիս է տալու․ որ էդ ասուլիսում հարց տաս, թե իր խոստացած տեխնիկայի, սամոլեոտի, ավտոմեքենաների, ադամանդների և այլ գործարանները, զրոյից կառուցվող գյուղը ինչ եղան, չի կարող պատասխանել, բայց վստահ եմ՝ կկազմակերպի, որ հարցնեն սրբազանների կուսակրոնության թեմայից, կխոսի ժամերով։ Որովհետև սա բամբասանք է, որից ինքը չեմպիոն է։

Վերցնենք կառավարութան էսօրվա նիստը․ բամբասանքներ․ բնականաբար էլի զրպարտել է երկրորդ նախագահին ու ասել, որ դատարանը որոշել է՝ կաշառակեր է։ Արդեն չենք էլ զարմանում չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը բան է՝ ասաց ու չի կարող բերել որևէ դատարանի նման որոշում, մի պարզ պատճառով, որ նման որոշում ուղակի չկա։ Տեսեք, եղել է ենթադրյալ կաշառքի հայց, քննչականը, դատախազությունը, դատարանը ոչինչ չեն կարողացել ապացուցել, տարիներով ձգձգել է նիստերը, խլել երկրորդ նախագահից ժամանակ, ազատությունը, ու մի պահ այլևս չի ցանկացել շարունակել ձեր դատական ֆարսը, օգտվել է վաղեմության ժամկետի իրավունքից։ Մնար-շարունակեր, որ ի՞նչ լիներ, որ նիկոլական կամ նախկին ՔՊ-ական դատավորը հրահանգով նիստեր անե՞ր, այն էլ՝ տարիներով։ Ու այսօր Նիկոլ Փաշինյանը զրպարտում է։ Դա, կարծում եմ, խնդիր չէ, ու ոչ մեկ լուրջ էլ չի ընդունում։ Նիկոլ Փաշինյանը աշխարհի բոլոր վարչապետներից տարբերվում է նաև նրա դեմ քրեական գործերի թվով։ Զրպարտության, վիրավորանքի վերաբերյալ լիքը հայցեր կան նրա դեմ։ Ամեն անգամ բերանը անկանոն բացելիս իր նմկատմամբ հայցերի հիմք է տալիս։

Ընդ որում, շատ ուշագրավ բան է կատարվում։ Ֆրանսիական մամուլը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի քան 3 մլն եվրոյով Մարսելում առանձնատուն է գնել։ Նիկոլը նյարդայնանում է, իբր՝ սուտ է, ու ասում է՝ Ֆրանսիայում 3 եվրոյով կայք են բացում՝ մի շաբաթանոց, մեջն ինչ զառանցանք ասես գրում են: Էսօր աստվածաշնչյան մեջբերում էր անում՝ ինչ դատով ուրիշներն դատես, դրանով էլ դատվելու ես։ Կարծեմ 2012 թականին, 13 տարի առաջ, Նիկոլը որ իր ընտանեկան թերթում Քոչարյանի իբր 4 մլրդ դոլար ունեցվածքի մասին նյութ էր արտատպում ու ամեն օր վերահրապարակում, սկզբնաղբյուրը քա՞նի կոպեկանոց ու քանի օրվա կյանք ունեցող կայք էր․ Ռուսաստանում բացված մի քանի շաբաթանոց կյանք ունեցող կայք էր։ Բա դու տասնյակ տարիներ ֆեյք ինֆորմցիան տարածել ես, ինքդ էլ իմացել ես որ սուտ է, բայց տարածել ես։ 7 տարուց ավելի է՝ վարչապետ ես, գիտես որ սուտ է, արդեն պաշտոնապես, ստուգված, բայց էլի խոսում ես կղզիներից։ Վարչապետի աթոռին նստած՝ Քոչարյանի մասին բամբասում ես, բայց 7 տարի իշխանություն լինելով, ոչ մի բան չես բացահայտել։ Իսկ քո՞ մասին, արդյո՞ք չեն բացահայտվի հետագայում։ Իմ կարծիքով, Մարսելում էլ տուն կարող է ունենաս, Լիոնում էլ, Փարիզում էլ, Մոնակոյում էլ, Նյու Յորքում էլ։ Բա տարիներ շարունակ միլիոններ ես աշխատել ամեն ամիս մենակ մեկ աղբյուրից, ինչի՞ հավատամ, թե իբր չունես։ Բա ծրագիր ես ղեկավարում պետական, 60 մլն ոլարանոց, ու շատ արագ ձախողվում է, փողերն էլ չկան, ինչի՞ պետք է հավատամ, որ չեն դարձել քեզ ու քո ընտանիքի համար դղյակներ։ Բա ժողովուրդը 100 մլն դոլար հանգանակում է, որ ուղարկեք պատերազմից քայքայվող Արցախին, դու մտցնում ես բյուջե, բաժանում սրա-նրա վրա, ինչի՞ պետք է դղյակ առած չլինես Մարսելում։ Հավատամ, որովհետև դու ես հերքո՞ւմ։ 2018-ի օգոստոսին էլ հերքում էիր, որ եկել ես Ղարաբղը հանձնելու։ բա ո՞նց հանձնիր։ Վերջին 7 տարին ինչ խոստացել ես խաբել ես, դրանից առաջ 20 տարի ինչ գրել ես, էլի սուտ է դուրս եկել, հիմա ես ինչի՞ պետք է հավատամ, որ Ֆրանսիայում դղյակ չունենալու մասին քո խոսքերը սուտ չեն։ Ինչու՞ պիտի չհավատամ, որ Ալիևի հետ, Էրդողանի քավորությամբ նստել ու որոշել եք՝ ոնց եք Արցախը փոխանցում Ադրբեջանի տիրապետության տակ, ինչի պետք է հավատամ, որ դրա դիմաց չես ստացել 5մլր դոլար փող, ինչի՞ էլի, որովհետև դո՞ւ ես էդպես ասում, Ալե՞նը, Արծրու՞նը․․․ Խնդալներդ եկավ, չէ՞․ այո խնդում ենք, որովհետև ձեր խոսքերին, դրանց ճշմարիտ լինելը, անգամ չի էլ քննարկվում, վստահ եմ՝ էնքան եք խաբել, ի սկի ձեր տնեցիք ձեր ասածներին չեն հավատում։

Իսկ այ ձեր մասին ամենը կբացահայտվի, երբ իշխանությունից զրկված կլինեք․ այ այդ ժամանակ կտեսնենք՝ որքան թալան եք արել, ով ինչից է օգտվել և այլն․ բա տեսե՛ք, մեր պետություն է մնտնում միլիարդավոր դոլարներ՝ ամեն տարի, ու չկան, ու ինձ համոզում ես, թե թալանչի չե՞ք, դղյակներ, կամ թաքուն հաշիվներ չունե՞ս։ Հա՛մ ունես, համ էլ կբացահայտվի, հենց իշխանություն չլինես։ Բա դա էլ հո քո թերթը չէ, որ ինչ ուզենաս գրես, պատասխան չստանաս․ պետություն է, ուզես-չուզես՝ կա պատասխանատվություն։ Ժամանակը գալու է, ու քո դեմ ոչ թե քո օգնական Վարդապետյանն է նստած լինելու, այլ լուրջ դատախազ, լուրջ իրավաբան ու դա վստահաբար կառավարության նիստերի դահլիճը չի լինելու։

Վստահ եմ, լիքը բաներ են բացահայտվելու։ Ասում է՝ եկեք նստեք իմ դասախոսությանը՝ կիմանաք՝ լիզո՞ւմ եմ թուրքի կոշիկները, ծախե՞լ եմ Ղարաբաղը, պատմությունը ուրանո՞ւմ եմ, ինքնությունը թրքացնո՞ւմ եմ։ Իրեն լուրջ թվում է, թե դեռ մարդիկ կան, որոնք պատրաստ են էն 18 թվի պես իր ասած, ներողություն՝ պատրաստ են իրենց ականջները տրամադրեն, իր նոր հորինած լափշան կախելու համար։ Ոչ թե դու պետք է ասես՝ դա ճիշտ է, թե չէ, այլ՝ քեզանից հետո ձևավորվելիք արդար իրավական համակարգը։ Դա էլ կբացահայտվի, էսօր Էրդողանի հետ զրույցիդ իրական բովանդակությունն էլ, պլաններդ էլ, պարզվելու է ինչ ես պլանավորել իրենց հետ, էդ ոնց եղավ, որ եքա երկիրը մի քանի օրում պլանավորիք, նրանք էնտեղից խփին, դուք ստեղից բան չարիք, 120 հազար ժողովուրդ, դուրս եկավ իր տներից։ Լուրջ եմ ասում, էսպիսի բան չկա, ժողովուրդ, էս ինչ ֆիլիգրանի պռոյեկտ արին սրանք, հիմա էլ, թե՝ էկեք, կբացատրեմ ոնց եղավ, որ հազարամյա հայկական Արցախը դառավ 100 ամյա Ադրբեջան։

Կան բաներ էլ, որոնք դատարանով հաստատվելու կարիք չունեն, օրինակ այն, որ դու մարդասպան ես։ Խոսքը միայն Սոնա Մնացականյանին ավտոյի տակ լղճելու մասին չէ։ 44-օրյա պատերազմի ուղիղ կեսին՝ հոկտեմբերի 19-ին, քեզ ՌԴ նախագահը առաջարկել է համաձայնես, դադարեցնի պատերազմը, դու չես համաձայնել, Ալիևը համաձայն է եղել, դու ես մերժել ու ավելի քան 20 օր շարունակել ես ու ամեն օր տվել հարյուրավոր զոհեր։ Դու չես կանգնեցրել պատերազմը՝ ունենալով գենշտաբի պետի զեկույցը իրական իրավիճակի մասին։ Մարդկանց իրականությունը չէիք ասում, ասում էիք՝ հաղթում ենք, հելեք, կասկա-բան հագեք, գնացեք հաղթանակի մասնակից եղեք։ Էդ զոհերը քո խղճի վրա են։  Փորձարկում էիր անում, էլի, մտածում էիր՝ կարող ա քեզնից էլ պատերազմի հերոս դուրս գա, մի հատ սենց հլը արեք, մի հատ նենց, մենք մեզ պարտված չենք համարի-բան․․․ Այդ օրվանից սկսած, բոլոր, լսու՞մ ես, բոլորի մեղքը, արյունը հենց քո ձեռքերի վրա է։ Էն որ լոտո են առնում, հա չեն շահում ու ընկել են ազարտի մեջ ու էլի են փորձում էլի են փորձում։ Այ դու էդպես, ամեն րոպե զոհ ես տվել։ Ընդ որում, դու հստակ ասում ես՝ ինչի չես արել․ որ քեզ չասեն դավաճան։ Դու չես կանգնեցրել պատերազմը ու որ կարող էինք մնալ 2020թ․ հոկտեմբերի 19-ի դրությամբ սահմաններով, սաղ ես հանձնել։ Դու իմացել ես, որ քո որոշումները ավելի շուտ սխալ են, բայց կայացրել ես։ Երկու օր առաջ դու հայտարարել ես, որ եթե իմանայիր, որ գալու ես ու հանձնես, մեկ է՝ կգայիր իշխանության։ Այսինքն՝ դու այդ ամենը արել ես գիտակցված, գուցե ծրագրավորված, վստահ եմ, վաղը քեզ վերաբերվող դատական նիստին դա ապացույց է լինելու, որ ամեն բան արել ես լավ իմանալով ու գիտակցելով թե ինչ ես անում։

Ու եթե էսօր չէ, շատ շուտով, առնվազն իրեն հարգող մի դատախազ, վաղը լինելու է, էդ դատական նիստերում լինելու են մի կողմում դու, մյուս կողմում տուժողները՝ 5 հազար զոհի հարազատները, 10 հազարից ավելի վիրավորներն ու հարազատները, 150 հազար տունը կորցրածները, ու պատասխան պիտի իրենց տաս ու 10 միլին հայ ազգին, թե էդ ինչպես սենց ֆռացրիք սաղիս։

Ասում է՝ սրանից հետո Քոչարյանին ասելու եմ կաշառակեր։ Դու մեր ազգին ինչ ասես ասել ես, ժողովրդին ասել ես տգետ, ասել ես թամբալ, ասել ես համբալ, ասել ես Արցախը մերը չէ, ասել ես՝ պետք է պարզենք Ցեղասպանություն եղել է, թե ոչ, ասել ես՝ պետք է մոռանանք Արարատի մասին, էնքա բան ես ասել ժողովրդին, ու կարծում ես պետք է Քոչարյանն էլ հլը չէ, որևէ մեկը նեղվի, որ իրեն պիտակ ես կպցրե՞լ։ Քեզ ո՞վ է լուրջ ընդունում։

Կարճ ասած՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասում է՝ «Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը, և գնալով պացիենտի հոգին ավելի ու ավելի է բորբոքվելու»։ Այո, որքան էլ անհանգիստ ճիգեր գործադրեք, վերակենդանացման նշաններ ցույց տաք, մեկ է՝ ձեր իշխանությունը մահվան շեմին է, ու մոտ է պատասխան տալու ժամանակը։ Սա սովորական հանցանքի պատասխան չէ․ սա հայ ժողովրդի նկատմամբ մեծագույն և գիտակցված հանցանքներից մեկի պատախանն է, որ պետք է տաք։ Այդ օրը դուք էլ եք հասկանում, որ շատ մոտ է․ իսկ ժամանակը կանգ չի առնում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>