Երբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա այլևս քաղաքականություն չէ-դա դավաճանություն է. Մհեր Մելքոնյան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ պետական մակարդակով խաբում են ժողովրդին, դա այլևս քաղաքականություն չէ-դա դավաճանություն է։
Երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս, որ ցինիզմը, սուտը և կեղծավորությունը վերածվեն քաղաքական գործելաոճի, դա խաթարում է հանրային վստահությունը ոչ միայն կառավարության, այլև ամբողջ պետական համակարգի նկատմամբ։
Երբ երկրի ղեկավարի խոսքը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ հասարակական հույզերի մանիպուլյացիայի վրա։
Երբ երկրի ղեկավարն արհամարհում է արժանապատվությունը, մանիպուլացնում իրականությունը՝ դա դառնում է համակարգային վտանգ և աղետ»։