ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը: «Դաշնության խորհրդի պատվիրակությունը` խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Ծրագրով նախատեսված են Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: Մասնավորապես նախատեսվում է զրույց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ», - ասված է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում նաև նշել են, որ Մատվիենկոն և Սիմոնյանը կբացեն ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի հիմնական թեման կլինի «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն ապագա սերունդների համար պատմական հիշողության պաշտպանության գործում»: Նույն օրը Մատվիենկոն կմասնակցի ռուս-հայկական միջտարածաշրջանային տասներորդ համաժողովին:
Աղբյուր՝ Yerkir.am