Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր
29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Պատերազմ Արցախում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան Բա տենց դուխով տղա ես, ասեիր՝ Արշակ սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը «պլանով բիչոկ» եք փորձել ճխտել. Արմեն Աշոտյան Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավերին Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին․ Ռոբերտ Քոչարյան Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Այս 5 տարին բաց թողնված ժամանակ էր․ պետք է մշակվեր ռազմավարություն․ Սեյրան Օհանյան Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել 1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ»

Բացի Ադրբեջանից, է՞լ ում են պետք իր հարձակումները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Փաշինյանը շարունակում է եկեղեցու թիրախավորումը․ առանց դադարի ֆեյսբուքյան հարթակը ողողում է մեկը մյուսից անիմաստ գրառումներով։ Մայր Աթոռը թեև պատասխանեց Փաշինյանին, սակայն շատերին արձագանքը հիասթափեցրել է։ Ծանոթ լինելով հոգևորականների՝ այս օրերին հնչեցրած կոշտ դիրքորոշմանը, կոնկրետ գործողություն էին ակնկալում։ Այո, եկեղեցին մեղադրում է Փաշինյանին պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և անհիմն մեղադրանքներով խոսելու, բարեկրթությունից զուրկ, մարդու հիմնարար իրավունքները, հավատացյալների կրոնական զգացմունքները ոտնահարելու մեջ։ Եկեղեցին հորդորում է հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին։ Սպասումն այն էր, որ եկեղեցին նզովք կարդա Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ նրան հեռացնելով հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց։ Բայց Մայր Աթոռը կոչ է անում եկեղեցու զավակներին լինել միասնական։ Ստացվում է՝ ես էլ եմ եկեղեցու զավակ, Նիկոլն էլ, եկեղեցու, պետության վրա հարձակվողների ոհմակն է՞լ։ Հանուն ինչի՞։ Թե ինչու է եկեղեցու հաղորդագրությունն այդքան մեղմ, քան ակնկալվում է, չխորոնամ այդտեղ․ գուցե իրենք շատ ավելի են ծանրութեթև անում ու այդ ռազմավարությունն են նպատակահարմար գտել․ առավել հավանական է, որ չեն պատրաստվում իջնել այդ մակարդակի, այդ մեկը հասկանում եմ։

Ի պատասխան եկեղեցուն թիրախավորելու, քաղաքացիները հենց Փաշինյանի էջում արձագանքում են, որ՝ ինչ վատ բան էլ արած լինեն առանձին հոգևորականներ, միևնույն է՝ նրանք Արցախ չեն հանձնել, նրանց ոչ մեկի գործունեության արդյունքում Եռաբլուրը չի եռապատկվել, նրանց ոչ մեկի գործունեության արդյունքում Տավուշից ու Սյունիքից, Գեղարքունիքից հողեր չի հանձնվել, Ջերմուկից չենք հանձնել, նրանց ոչ մեկի գործունեության արդյունքում չի հայաթափվել Արցախը։ Մարդիկ խոստումների մասին են հիշեցնում, պարտքերի, վարկերի, գնաճի մասին ու ասում են, որ ոչ մի հոգևորական մեղք չունի այս ամենի մեջ։ Կամ, առհասարակ, ի՞նչ կապ ունի, ի՞նչ իմաստ ունի, այս օրով, էս խնդիրներներիս մեջ խրված․․․ Այ մարդ, ի՞նչ քեռակին, ի՞նչ ես խոսում դու, առհասարակ։

Հայտարարել է, որ պետք է կառավարությունը վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Այսինքն՝ ինքը, Նիկոլը պետք է որոշի ով լինի կաթողիկոս։ Ուզում եմ դիմել հանրությանը և հոգևորականությանը՝ հնչեցնելով ահազանգ։ Թեև եկեղեցին որոշել է Փաշինյանի հետ առճակատման փոխարեն ընտրել հորդորով դիմելու ճանապարհը, բայց պետք է մի քանի ցավոտ օրինակի ուշադրություն դարձնի։

Երբ Նիկոլ Փաշինյանը գրոհ սկսեց բիզնեսի վրա, գործարարները համարյա ամբողջությամբ լուռ մնացին, վախենում էին, որ իրենց հետևից չընկնի։ Կապ չունի՝ որքան օրինապահ հարկատու են, եթե Նիկոլի կառավարությունը ընկավ հետևներից, ուրեմն բանը բուրդ է։ Լռության արդյունքում սկսեց փայ մտնելու՝ կառավարությունը սաշիկացնելու օպերացիան, և արդյունքում կառավարությունը խլեց Վիվասելի բաժնետոմսերի մի մասը, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասը, Լիդիան Արմենիան ըկերության բաժնետոմսեր մի մասը։ Իսկ երկու օր առաջ ադեն ՔՊ-ն խորհրդարանում քննարկում էր «Հրազդան ցեմենտ»-ից բաժնետոմսերի հարցը։ Էս բիզնեսից փայ մտնելն է նաև պատճառը, կարծում եմ, որ բազմաթիվ ներդրողներ հեռացել են երկրից։ Չէ, չեմ ասում եկեղեցին բան չի ասել, բավականին իր դիրքորոշումը հնչեցրել է, այդ թվում՝ Վեհափառը, բայց խոստովանենք, դրանք այնքան կտրուկ ու սուր չեն եղել, որքան սրտներս էր քաշում այդ պահերին։ Ինչևէ։

Հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը հարձակում գործեց դատարանների վրա՝ շրջափակելով։ Հատ ու կենտ դատավորներ կային, որ դիմադրեցին, կարծիք հայտնեցին։ Լրագրողները դատավորներից կարծիք էին հարցնում, խուսափում էին, արդարադատության նախարարը խուսափում էր, որովհետև արդեն Նիկոլի գրպանում էր․ Դատարանների պաշտպանները հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչներն էին ու փաստաբանները։ Հետո վնգստացող դատավոր խոսույթը մտավ գործածության մեջ։ Արդյունքում դատարանների մեծ մասն այսօր Փաշինյանի բռի մեջ են։

Երբ Նիկոլ Փսաշինանը գրոհ սկսեց սահմանադրական դատարանի վրա, դարձյալ լրիվ նմանատիպ լռություն տիրեց, արդյունքում ոչ իրավաբան մի ուսապարկ պատգամավոր հեղինակեց օրենք, ու ՍԴ-ն զրկվեց դատավորներից, փոխարինվեցին Նիկոլի սրտի դատավորներով։

Երբ նիկոլ Փաշինյանը հարձակում սկսեց գեներալների դեմ, մի հատ խրոխտ հայտարարություն տարածեցին, որը ստորագրեց մի 40 գեներալ, բայց չպաշտպանեցին այդ հայտարարությունը։ Արդյունքում բանակում չծառայած, բոլոր պատերազմներից թռած, Արցախ հանձնած Փաշինյանը այսօր գեներաների գերագույն հրամանատարն է։

Երբ Նիկոլ Փաշինյանն իր մեկը մեկից անհաջող կադրերի նշանակեց բուհերի հոգաբարձուների խորհուրդ ղեկավարելու, չդիմադրեց որևէ բուհ, այսօր ունենք ՔՊ-ացված բուհեր, ունենք ԵՊՀ ռեկտոր, որն աստվածաբան է, բայց չի արձագանքում Փաշինյանի հակաեկեղեցական գրառումներին։ Իսկ Փաշինյանի հետ, ուսանողների հանդիպումները կազմակերպում է միմիայն ընտրած ուսանողների հետ՝ շառից հեռու։

2018 թվականի հոկտեմբերին երբ Նիկոլն արշավեց Ազգային ժողովի վրա, չստացավ որևէ դիմադրություն, ու այդ օրվանից միչճև էսօր խորհրդարանը իր գրպանի կառույցն է։

Նիկոլը սկզբում դատախաղությանը պատվիրում էր Ռոբերտ Քոչարյանի վրա գործը, իսկ հիմա բոլոր հանցագործությունների վարկածներն է ինքը թելադրում, դատախազը զեկուցում է քրգործերով, ցուցումներ ստանում։

Այսպես լռությամբ, առանց դիմադրելու Նիկոլի ավերիչ իշխանությանը հանձնվեցին պետության ողնաշարը հանդիսացող բոլոր կառույցները՝ ՍԴ, կրթություն, բանակ, ԲԴԽ, դատախազություն, ԱԱԾ, ՔԿ։ Երկրի իմունային համակարգի բոլոր ինստիտուտները զավթել պրծել է։ Սաղ համակարգերը վարակված է նիկոլախտով։  Եկեղեցին է մնացել։ Ու հիմա սկսել է եկեղեցու դեմ արշավը։ Վաղը Նիկոլն է որոշելու, թե որ ՔՊ-ական դեպուտատը լինի կաթողիկոս։ Էսօր ծիծաղելի է սա թվում, բայց էնքա՜ն բան կար, որ ծիծաղելի էր թվում, էսօր իրականություն է։

Հարգարժան քաղաքագետը գրում է, թե ոչ ոք դեռ չի հաղթել որևէ եկեղեցու կամ կրոնական կազմակերպության դեմ պատերազմ հայտարարելուց, չի կարղ հաղթել նաև իրենից զրոյական արժեք ներկայացնող, նվաստագույն էակը։ Կհամաձայնեի, բայց Նիկոլը էս թվարկածներս չի կարողացել անել նրա համար, որովհետև հզոր է․ չէ, նրա բարոյականությունը մարդկային էությունից դուրս է։ Միշտ հիշեք, որ անգամ թաթար մոնղոլների, սելջուկ թուրքերի արշավանքների ժամանակ է Արցախում հայ ապրել․ Նիկոլի օրոք չի ապրում, իսկ Նիկոլն ապրում է ու պաշտոնավարում։

Որեսզի Նիկոլը չկարողանա գրավել եկեղեցին, անհրաժեշտ է ոչ միայն եկեղեցու քայլերը, այլև՝ հավատավոր ժողովրդի ու բոլոր-բոլորի։ Երբ ինչ-որ մտավորականի հարցնում ենք ինչու եք լռում, ասում է՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում, տանից դուրս չեմ գալիս, իմ գործն եմ անում։ Չէ, դա ինքնապաշտպանություն է․ դուք ինչի՞ համար եք ստեղծագործում, ո՞ւմ համար։ Եկեղեցին ունի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, ունի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան ու այլ շքանշաններ, ցանկն եմ նայում, թե ովքեր են շքանշաններ ստացել եկեղեցուց, գործարարներ են, երաժիշտներ, հասարակական գործիչներ, իմ մոտ եղած ցանկից և ոչ մեկը, որ եկեղեցուց ստացել է շքանշան, չի անդրադարձել ՔՊ-ի խուժանությանը։ Ինչի՞ եք սպասում, շքանշաները տարեք հանձնեք։

Որան էլ զարմանալի լինի, ՔՊ-ական պաշտոնյաների մեջ էլ կան մարդիկ, որ գնում են եկեղեցի, անգամ ժամերգության ու պատկրեարցրեք՝ պաս են պահում։ Ի՞նչ իմատ ունի էդ ձևականությունը։ Փաշինյանի վիրավորանքների ո՞ւր է դատախազության գնահատականը, ո՞ւր է օմբուդսմենի գնահատականը։ Վախենում են ՍՄՍ ստանալ։ Իսկ պաշտոնը նրանց համար կյանքից թանկ է, հավտից էլ է թանկ, ինչպես հասկանում ենք։ Վաղը կասեն՝ սպառնում էր, ստիված ենք ենթարկվել, այլ ելք չունեինք։ Իսկ ձեր արդարացումները ո՞ւմ են պետք լինելու։

Պետության բացակայության պայմաններում եկեղեցին է տեր կանգնել, հիմա պետք է կանգնել եկեղեցու կողքին, մանավանդ որ սրանք բռնել են պետությունը քանդելու, Ադրբեջանին հանձնելու ուղին։

Կարճ ասած՝ իմ կարծիքով, դիմադրության անկում է բոլոր ոլորտներում, թաքուբիր ընդդիմադիրներ են որոնք իրականում պայքարում են սրանց դեմ, մյուսները ավելի լծված են այդ հիմնական պայքարողներին վարկաբեկելու գործին՝ ճիշտ Նիկոլի նման, բայց չեն էլ հասկանում, որ այս ընթացքում տեղի է ունենում պետության ապամոնտաժում՝ բոլոր ատրիբուտներով։ Պատկերացրեք՝ ժողովուրդ, որը չունի վստահութուն գեներալների, քաղաքական գործիչների, պետական ինստիտուտների, եկեղեցու նկատմամբ․ նրան ինչ ապագա է սպասվում, ի՞նչ է սպառնում։ Կասկած ունե՞ք, որ եկեղեցուց հետո մտնելու են յուրաքանչյուր ընտանիք։ Ու գիտե՞ք որն է զավեշտը․ չկա մի ինստիտուտ, որ զավթել են ու հերը չեն անիծել։

Բայց նաև շեշտենք՝ անկախ այս ամենից, Նիկոլ Փաշինյանը շանս չունի, ոչ մի գործընթաց նրա հնարավորությունները, նրա նկատմամբ վստահությունն էլ զրոյից չի բարձրացնում և ոչ մի նիշ, իսկ հակառակը շատ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan