ՀՀ-ՌԴ կապերի պատմությունը վերաիմաստավորելու փորձեր են արվում. դեսպան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ այսօր նկատվում են Հայաստանի պատմության, ինքնության և հայ-ռուսական կապերի պատմության վերաիմաստավորման փորձեր: Այս մասին դիվանագետն ասել է Երևանում ակադեմիկոս Մառի անվան հայագիտության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ փորձերն անմիջական կապ ունեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում երկկողմ հարաբերություններում, տարածաշրջանում և աշխարհում: Խնդրի լուծման բանալին նա համարում է Հայաստանի, հայ ազգի և պատմության օբյեկտիվ, դրական և գիտական վերլուծությունը։
Պետք է ամեն կերպ աջակցել այս գործընթացներին։ Հարցն արդիական է նաև Ռուսաստանի դեսպանատան համար։ Կոպիրկինը ցանկանում է, որ ամեն տարի աշխատանքի գան հայերենին տիրապետող դիվանագետներ։
Աղբյուր՝ Yerevan.today