Պատասխան պետք է տալ, բայց պետք է տալ այն ժամանակ ու այն ձևաչափով, որն ամենաարդյունավետն է
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նկատում է. «Ժողովուրդ, եթե քեզ նպատակաուղղված սադրանքներով ներքաշում են մի բանի մեջ, ամենասխալ բանը միանգամից դրա մեջ մտնելն է:
Այո, պատասխան պետք է տալ, բայց պետք է տալ այն ժամանակ ու այն ձևաչափով, որն ամենաարդյունավետն է: Ոչ շտապել, ոչ էլ ուշացնել:
Ու հույս մի դրեք բանակի ու ոստիկանության հայրենասիրության ու բանականության վրա, առաջիններին Արծրունն ա կրթում, մյուսների վերաբերմունքը եկեղեցիականներին անցյալ տարի էս ժամանակ լավ տեսել ենք:
Դա էլ հաշվի առեք:
Խաղալ թշնամու օրակարգով՝ ուժեղացնել թշնամուն: Խաղալ քո օրակարգով թշնամում դեմ՝ հաղթել թշնամուն»: