Արցախի 300 և ավելի եկեղեցիներն ու վանքերը «չուլանացված» էին, դրա համար էլ թուրքին հանձնեց
Պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը դառը սարկազմով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արած հայտարարությանը, թե՝ եկեղեցիները «չուլանանոց» են:
Պատգամավորը ֆեյսբուքյան էջում նկատել է. «Ղազանչեցոցը, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը, Գտչեվանքը, Եղիշե Առաքյալը, Երից մանկանցը և Արցախի մյուս 300 եկեղեցիներն ու վանքերը չուլանացված էին, դրա համար էլ թուրքին հանձնեց: Եկեղեցիները դժգույն ու դժբախտ չուլաններ էին, մեզ պետք չէին: Ինքն ի՞նչ մեղք ունի, Մայր Աթոռն է մեղավոր»: