Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Եվրասիական տնտեսական միության օրվա առթիվ։ Կրեմլի կայքից տեղեկանում ենք, որ Պուտինն ուղերձներ է հղել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներին:
Ուղեձում ասվում է.
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Ընթացքի մեջ է մտնում ազգային իրավակարգավորման համակարգերի ներդաշնակեցումը կարևորագույն ոլորտներում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր։
Վստահ եմ, որ մենք կշարունակենք կառուցել կառուցողական բազմակողմ համագործակցություն բոլոր հնարավոր ձևերով՝ մեր ժողովուրդների բարօրության, Եվրասիական տարածքում բարեկեցության և կայունության ապահովման շահերից ելնելով։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։