Ադրբեջանական զինուժը կրակել է Խոզնավար բնակավայրի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն (լուսանկար)
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ տուժածներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։